Գրքեր

Աստվածաշնչի նշանակությունը ի պետս երեխաների դաստիարակության

Ո­րով­հետև ման­կուց գի­տես Սուրբ Գրքե­րը, ո­րոնք կա­րո՛ղ­ են ի­մաս­տուն դարձ­նել քեզ փրկության հա­մար այն հա­վա­տի մի­ջո­ցով, որ Քրիս­տոս Հի­սուսի մեջ է (Բ ­Տիմ. Գ 15)։

Ու­զո՞ւմ ես, որ զա­վակդ բա­րե­բա­րո լի­նի. սկզբից ևեթ դաս­տիա­րա­կի՛ր ն­րան հա­մա­ձայն ա­ռաք­յա­լի հոր­դո­րի` «Տի­րոջ խրա­տով և ու­սու­մով» (Ե­փես. Զ 4): Մի՛ կար­ծիր, թե նրա հա­մար ա­վե­լորդ բան է Սուրբ Գիրք լսե­լը. քան­զի նա նախ և ա­ռաջ այն­տե­ղից է լսե­լու. «Պատ­վի՛ր ­քո հորն ու մո­րը»: Հետևա­բար սա հենց քեզ օգ­տա­կար կլի­նի: Մի՛ ա­սա. «Այդ վա­նա­կան­նե­րի գործն է. մի՞­թե ես իմ որ­դուն վա­նա­կան պի­տի դարձ­նեմ»: Նրան վա­նա­կան դարձ­նե­լու կա­րիք չկա, սա­կայն ին­չո՞ւ ես վա­խե­նում այն բա­նից, ին­չը նրա հա­մար այն­քան օգ­տա­կար է: Որ­պես քրիս­տոն­յա՛ դաս­տիա­րա­կիր նրան:

Աշ­խար­հա­կան­նե­րին հատ­կա­պես անհ­րա­ժեշտ է ի­մա­նալ Սուրբ Գրքի վար­դա­պե­տությու­նը և ա­ռա­վե­լա­պես` ե­րե­խա­նե­րին, քան­զի այդ տա­րի­քին է հա­տուկ ծայ­րա­հեղ ան­խո­հե­մությու­նը: Ա­մոթ չէ՞ արդ­յոք ե­րե­խա­նե­րին ու­ղար­կել ար­վեստ­ներ ու գի­տություն սո­վո­րե­լու և չհո­գալ «Տի­րոջ խրա­տով և ու­սու­մով» նրանց կրթե­լու մա­սին: Այդ իսկ պատ­ճա­ռով մենք ա­ռա­ջինն ենք ճա­շա­կում նմա­նօ­րի­նակ դաս­տիա­րա­կության պտուղ­նե­րը, քան­զի ե­րե­խա­նե­րին դաս­տիա­րա­կում ենք հան­դուգն, ան­ժուժ­կալ, անհ­նա­զանդ ու ստոր: Չա­նե՛նք­ այդ բա­նը, այլ ան­սանք ե­րա­նե­լի Պո­ղո­սի հոր­դո­րին, օ­րի­նակ ծա­ռա­յենք` մա­նուկ հա­սա­կից նրանց ստի­պե­լով ըն­թեր­ցել Ս. Գիր­քը:

Ոչ ոք թող չա­սի ինձ, թե մենք ե­րե­խա­նե­րին Աստ­ծու խոս­քով զբա­ղեց­նե­լու կա­րի­քը չու­նենք: Ոչ միայն պետք է զբա­ղեց­նել, այլև` մի­միայն այդ մա­սին հո­գալ: Սա­կայն ձեր տկա­րություն­նե­րի պատ­ճա­ռով է, որ չեմ պնդում այդ. բնավ ետ չեմ պա­հում նրանց այլ զբաղ­մունք­նե­րից, ինչ­պես նաև ձեզ` հա­սա­րա­կա­կան գոր­ծե­րից: Ըստ իս` միան­գա­մայն ար­դա­րա­ցի է յոթ օ­րե­րից մե­կը բո­լո­րիս Տի­րո­ջը նվի­րել: Քան­զի որ­քա՜ն­ ան­հա­րիր է ծա­ռա­նե­րից պա­հան­ջել, որ զօր ու գի­շեր ծա­ռա­յեն մեզ, իսկ մեզ կարճ ժա­մա­նակ իսկ Տի­րո­ջը չտրա­մադ­րել: Ընդ ո­րում, մեր ծա­ռա­յությու­նը Նրան ո­չինչ չի տա­լիս, քան­զի Աստ­ված ոչ մի բա­նի կա­րիք չու­նի, այլ հենց մեր օգ­տի հա­մար է: Ձեր ե­րե­խա­նե­րին հան­դես­նե­րի տա­նե­լիս գի­տությունն ու որևէ այլ բան խո­չըն­դոտ չեք հա­մա­րում: Իսկ հոգևոր օ­գուտ ստա­նա­լուց խոր­շում եք` այն սին ան­վա­նե­լով: Էլ ինչ­պե՞ս չզայ­րաց­նեք Աստ­ծուն, երբ ա­մեն ինչ սո­վո­րեց­նում եք ե­րե­խա­նե­րին` այդ բա­նե­րի հա­մար ժա­մա­նակ գտնե­լով, իսկ նրանց` Աստ­ծուն նվի­րե­լու գոր­ծը նկա­տում եք վա­ղա­ժամ ու դժվա­րին: Ո՛չ, այդ­պես չէ, եղ­բայր­նե՛ր: Հենց այս տա­րիքն է, որ ա­ռա­վե­լա­պես նմա­նօ­րի­նակ հոր­դոր­նե­րի կա­րիքն ու­նի:

Հա­սա­կը մա­տաղ է. փու­թով յու­րաց­նում է այն, ինչ ա­սում են ի­րեն, և ինչ­պես կնիքն է դրոշմ­վում մեղ­րա­մո­մի վրա, այն­պես էլ ե­րե­խա­նե­րի հո­գում` այն, ինչ լսում են: Ընդ ո­րում, նրանց կյան­քը հենց այդ ժա­մա­նա­կից ար­դեն սկսում է հակ­վել կա՛մ­ ա­րա­տին, կա՛մ­ ա­ռա­քի­նությա­նը: Ուս­տի, ե­թե սկզբից ևեթ, այս­պես ա­սած, սե­մից հե­ռաց­նենք նրանց ա­րա­տից և ա­ռաջ­նոր­դենք ու­ղիղ ճա­նա­պարհ, ա­պա հե­տա­գա­յում դա ար­դեն նրանց սո­վո­րությու­նը և ա­սես էությու­նը կդառ­նա: Այլևս­ այն­քան էլ քմա­հա­ճո­րեն չեն շեղ­վի դե­պի վա­տը, քան­զի սո­վո­րությու­նը կմղի բա­րի գոր­ծե­րի: Այդ­ժամ նրանք ծե­րե­րից ա­ռա­վել հար­գար­ժան կլի­նեն և քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րի հա­մար` պի­տա­նի` պա­տա­նե­կան հա­սա­կից դրս­ևո­րե­լով մե­ծա­հա­սակ­նե­րի հատ­կություն­ներ: Քան­զի անհ­նար է, ինչ­պես ա­ռաջ էլ ա­սել եմ, որ Ս. Գրքի խոս­քե­րը ունկնդ­րե­լուց բա­վա­կա­նություն ստա­ցող­ներն ու նրա վար­դա­պե­տությունն ըմբռ­նող­նե­րը հե­ռա­նան այս­տե­ղից ա­ռանց որևի­ցե ի­րա­կան, մեծ բա­րիք ստա­նա­լու` դրանց հա­ղոր­դակց­վո­ղը լի­նի այր, կին թե պա­տա­նի:

Ե­թե մենք, մեր խոս­քե­րին վար­ժեց­նե­լով, ըն­տե­լաց­նում ենք գա­զան­նե­րին, ա­պա մի՞­թե այս հոգևոր վար­դա­պե­տությամբ ա­վե­լիով չենք կա­րո­ղա­նա ուղ­ղել մարդ­կանց, մա­նա­վանդ որ մեծ տար­բե­րություն կա այս­տե­ղի ու այն­տե­ղի, բժշկություն­նե­րի ու բժշկվող­նե­րի միջև: Մեր մի­ջի վայ­րե­նությունն էլ այն­պի­սին չէ, ինչ­պես գա­զան­նե­րի­նը. նրան­ցը ըստ բնության է, իսկ մե­րը` ըստ քմա­հա­ճության: Խոս­քե­րի զո­րությունն էլ տար­բեր է. այն­տեղ այն բխում է մար­դու մտքից, իսկ այս­տեղ` Հո­գու զո­րությու­նից ու շնոր­հից: Այս­պի­սով, ով անձ­նա­տուր է լի­նում հու­սա­հա­տությա­նը, թող խոր­հի գա­զան­նե­րին վար­ժեց­նե­լու մա­սին և այլևս ­չի հու­սա­հատ­վի:

Թող հա­նա­պազ այ­ցե­լի այս հի­վան­դա­նո­ցը, թող հան­ապազ լսի Հո­գու օ­րենք­նե­րը և, վե­րա­դառ­նա­լով տուն, մտա­պա­հի լսա­ծը: Այս­պի­սով նա բա­րի հույ­սի ու խա­ղա­ղության մեջ կհաս­տատ­վի` սե­փա­կան փոր­ձով զգա­լով հա­ջո­ղությու­նը: Իսկ սա­տա­նան հենց որ տես­նի, որ մար­դու հո­գում Աստ­ծու օ­րենքն է գրված, իսկ սիր­տը վե­րած­վել է այդ օ­րեն­քի քա­րե տախ­տակ­նե­րի, այլևս ­չի մո­տե­նա նրան: Քան­զի, ուր երկ­նա­յին գրե­րը դրոշմ­ված են ոչ թե պղնձե սյան վրա, այլ Սուրբ Հո­գով` աստ­վա­ծա­սեր սրտե­րում և ճա­ճան­չում են Նրա շնորհ­նե­րով, այն­տեղ նա նույ­նիսկ հա­յացք նե­տել չի կա­րող և հե­ռու կփախ­չի: Սա­տա­նա­յի և նրա ներշն­չած խոր­հուրդ­նե­րի հա­մար ա­վե­լի սար­սա­փե­լի բան չկա, քան աստ­վա­ծա­յին ճշմար­տություն­նե­րով կլան­ված միտ­քը և միշտ այդ աղբ­յու­րին կառ­չած հո­գին: Աշ­խար­հում ո­չինչ ի զո­րու չէ այս­պի­սի հո­գուն սա­սա­նել, թե­կուզ տհա­ճություն պա­տա­հի, ոչ էլ կհպար­տաց­նի ու կպան­ծաց­նի նրան հա­ջո­ղությու­նը, այլ փո­թո­րիկ­նե­րի ու խռով­քի մեջ էլ խա­ղա­ղություն կվա­յե­լի: Եվ իս­կա­պես էլ, մեր խռո­վա­հու­զության պատ­ճա­ռը դրսում չէ, այլ` մեր հո­գու տկա­րություն­նե­րում: Ե­թե մեր հո­գու տա­ռա­պան­քը պայ­մա­նա­վոր­վեր հան­գա­մանք­նե­րով, ա­պա բո­լոր մար­դիկ էլ պար­տա­դիր կճա­շա­կեին այդ բա­նը: Քան­զի բո­լորս էլ նա­վար­կում ենք միևնույն ծո­վով, հըն­թացս ո­րի անհ­նար է խույս տալ ա­լիք­նե­րից ու փո­թո­րիկ­նե­րից: Եվ ե­թե կան այն­պի­սիք, ով­քեր չեն են­թարկ­վում ա­լե­կո­ծության ու փո­թո­րիկ­նե­րի, ա­պա ակ­ներև է, որ փո­թո­րիկն ա­ռա­ջաց­նում է ոչ թե այս կամ այն հան­գա­ման­քը, այլ մեր հո­գու վի­ճա­կը: Հետևա­բար, ե­թե մենք մեր հո­գին տրա­մադ­րենք այն­պես, որ դյու­րությամբ տա­նի ա­մեն ինչ, ա­պա մեզ հա­մար ո՛չ ­փո­թո­րիկ կլի­նի, ո՛չ­ էլ խոր­տա­կում, այլ միշտ բա­րեն­պաստ ան­դորր կլի­նի (ս. Հով­հան­նես Ոս­կե­բե­րան):

Հնում բա­րե­պաշտ քրիս­տո­նեա­կան ըն­տա­նիք­նե­րում ե­րե­խա­ներն* ի­րենց մտա­վոր կրթությու­նը սկսում էին Ս. Գրքի ու­սում­նա­սի­րությու­նից: Այս­պի­սով, նրանց մտա­վոր կրթությունն ըն­թա­նում էր բա­րո­յա­կա­նի հետ միա­սին, ինչն ի­մաստ­նաց­նում էր նրանց ման­կա­կան ըմբռ­նում­նե­րը, խրա­տում նրանց մա­տաղ սրտե­րը, և, բնա­կա­նա­բար, սե­րը Գրքի նկատ­մամբ խոր ար­մատ­ներ պի­տի ար­ձա­կեր նրանց հո­գում:

Նմա­նօ­րի­նակ դաս­տիա­րա­կություն էին որ­դեգ­րել նեո­կե­սար­յան այն սուրբ ըն­տա­նի­քում, ո­րից սե­րում էր տիե­զե­րա­կան մեծ վար­դա­պետ ս. Բար­սե­ղը: Մայ­րը Բար­սե­ղի քույր Մակ­րի­նա­յին դաս­տիա­րա­կե­լիս սեր­տել էր տա­լիս այն գրքե­րը, ո­րոնք հաս­կա­նա­լի էին աղջ­կան (հատ­կա­պես` Սո­ղո­մո­նի Ի­մաս­տությու­նը): Իսկ այդ գրքե­րից` հատ­կա­պես այն, ինչն ա­ռաջ­նոր­դում էր ա­ռա­քի­նի կյան­քի: Մակ­րի­նան սաղ­մոս­նե­րը գի­տեր այն­պես, որ դրանք իր բո­լոր գոր­ծե­րում, որ­պես բա­րի ըն­կեր, ու­ղեկ­ցում էին նրան: Մայրն ար­գե­լում էր դստե­րը կար­դալ հե­թա­նո­սա­կան ող­բեր­գություն­նե­րում ու կա­տա­կեր­գություն­նե­րում հան­դի­պող կրքե­րի նկա­րագ­րություն­նե­րը: Հե­տա­գա­յում Մակ­րի­նան նույն ո­գով դաս­տիա­րա­կեց իր եղ­բայր Պետ­րո­սին: Այդ­պես դաս­տիա­րակ­վեց նաև Բար­սեղ Մե­ծը. «Աստ­ծու ո­ղոր­մությամբ ու մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի շնոր­հով,- ա­սում է նա,- դաս­տիա­րակ­վել եմ քրիս­տոն­յա ծնող­նե­րի կող­մից` վաղ ման­կությու­նից նրան­ցից սո­վո­րե­լով Սուրբ Գիր­քը, ո­րը և ա­ռաջ­նոր­դում էր ինձ դե­պի ճշմար­տության ճա­նա­չո­ղությու­նը»:

Հրեան­եր­ի հին սով­որ­ությ­ունն էր (որ պահ­վում են ցայս­օր) իր­ենց եր­եխ­ան­եր­ին նախ­քան արհ­եստն­եր սով­որ­եցն­ել­ը դաստ­իարակել աստվ­ած­այ­ին Գրքեր­ի ուս­ուցմ­ամբ: Սա կա­րևոր խրատ է բոլ­որ ծնողն­եր­ին, որ անձ­ամբ կամ այլոց միջ­ոց­ով հոգ­ան նախկ­ին բարվ­ոք դաստ­իար­ակությ­ամբ որդ­ին­եր­ին Սուրբ Գրքին վարժ­եցն­ել­ու մաս­ին, որ­ը նրանց կյանք­ի բար­եպ­աշտ­ությ­ան հիմքն է (Գաբր­իել վարդապետ Ավետ­իքյ­ան):

 

* Ո­րո­գի­նե­սի հայ­րը ա­մեն օր Ս. Գիր­քը կար­դալ և ­պատ­մել էր տա­լիս իր որ­դուն, որն ա­ռանձ­նա­կի սեր էր ցու­ցա­բե­րում այդ պա­րապ­մունք­նե­րի նկատ­մամբ և­ իր աստ­վա­ծա­բա­նա­կան հար­ցե­րով զար­մաց­նում հո­րը: Նրա հայ­րը վկա­յում էր, որ հա­ճախ էր գի­շե­րը գաղտ­նի համ­բու­րում իր որ­դու կուրծ­քը` իբրև «Սուրբ Հո­գու տա­ճար»: Ման­կուց Ս. Գիր­քը սեր­տում էին ս. Գրի­գոր Աստ­վա­ծա­բա­նը, ս. Հով­հան Ոս­կե­բե­րա­նը, ս. Մակ­րի­նան և­ այլք:

Հե­րո­նի­մոս Ե­րա­նե­լին այս­պի­սի խոր­հուրդ է տա­լիս այ­րի Լի­դիա­յին նրա դստեր դաս­տիա­րա­կութ­յան առն­չութ­յամբ. «Թող ա­մեն օր քեզ հետ միա­սին մի քա­նի թերթ ըն­թեր­ցի Ա­վե­տա­րա­նից և­ ա­ռա­քե­լա­կան թղթե­րից: Այս­պի­սով թող ա­մեն ա­ռա­վոտ քեզ ա­սես մի ծաղ­կե­փունջ մա­տու­ցի` սրբա­զան Գրքե­րից քաղ­ված: Թող այդ լի­նի նրա ա­մե­նագլ­խա­վոր հոգ­սը, ա­մե­նա­սո­վո­րա­կան գոր­ծը...»:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

26.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․