Աստվածաշնչի ընթերցանությունն ըստ ճաշոց գրքի սկզբունքների

Հա­յաս­տան­յայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցում հաս­տատ­ված կար­գով ա­մեն օր ժա­մեր­գություն­նե­րի, տո­նա­կան և կի­րա­կի օ­րե­րին մա­տուց­վող ս. պա­տա­րա­գի ըն­թաց­քում դպի­րը, սար­կա­վա­գը և քա­հա­նան Ս. Գրքից հատ­ված­ներ` ըն­թերց­վածք­ներ են կար­դում: Սուրբգ­րա­յին հատ­ված­ներ ըն­թեր­ցե­լու կար­գը սկզբնա­վոր­վել է Իս­րա­յե­լում հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից: Հի­սուս Իր ա­ռա­քե­լության ըն­թաց­քում ժո­ղո­վա­րա­նում ներ­կա­նե­րի հա­մար կար­դաց և մեկ­նեց Ս. Գրքից մի հատ­ված (տե՛ս ­Ղուկ. Դ 16-21):

Քրիս­տո­նեության տա­րա­ծու­մից հե­տո սուրբգ­րա­յին ըն­թեր­ցում­նե­րը Ե­կե­ղե­ցու ընդ­հան­րա­կան աստ­ված­պաշ­տության ան­քակ­տե­լի մա­սը դար­ձան, ին­չը ժո­ղովր­դին «վար­դա­պե­տությամբ խրա­տե­լու և բա­րին հոր­դո­րե­լու հա­մար է, նաև` նա­խա­գու­շակ և վկա Տի­րոջ տնօ­րի­նության»(1): Ա­ռա­քե­լա­կան Ը կա­նո­նում կար­դում ենք. «Ա­ռաք­յալ­նե­րը կար­գե­ցին և հաս­տա­տե­ցին, որ Ե­կե­ղե­ցում ըն­թերց­վեն Գրքե­րը. Հին Կտա­կա­րա­նը` Օ­րեն­քը և Մար­գա­րե­նե­րը, և Նոր Կտա­կա­րա­նը (ո­րոնք լի­նեն մեր Փրկչի չար­չա­րանք­նե­րի մա­սին), ա­վե­տա­րա­նիչ­նե­րի գործն ու խոս­քը ճշմա­րիտ Բա­նի և Փրկչի ա­շա­կերտ­նե­րի վար­դա­պե­տության մա­սին: Սրա­նից ա­վե­լին թող չըն­թերց­վի բե­մից»:

Սուրբգ­րա­յին այս ըն­թերց­վածք­նե­րը նախ­կի­նում կար­դաց­վում էին Ճա­շու ժա­մեր­գության ըն­թաց­քում, այդ պատ­ճա­ռով էլ ըն­թերց­վածք­նե­րի այս ժո­ղո­վա­ծուն կոչ­վեց Ճա­շոց գիրք կամ պար­զա­պես Ճա­շոց: Բա­ցի Ճա­շո­ցից, կազմ­վե­ցին նաև այլ գրքեր` Ա­տե­նի, Յու­ղա­բե­րի, Ճա­շու Ա­վե­տա­րան­ներ: Ճա­շո­ցի ըն­թերց­վածք­նե­րի հեր­թա­կա­նությու­նը ներ­կա­յաց­ված է հետևյալ ե­ռա­կար­գությամբ` Հին Կտա­կա­րան, Ա­ռաք­յալ­նե­րի թղթեր, ա­պա` Ա­վե­տա­րան: Այս հեր­թա­կա­նությու­նը խոր­հուրդ ու­նի: Ս. Գր. Տաթևա­ցին այս­պես է մեկ­նում այդ կար­գը. «Ա­սենք, որ մար­գա­րե­նե­րը, իբրև կան­խա­սաց­ներ, նա­խա­պես պատ­մե­ցին Բա­նի մար­դե­ղության և մարդ­կանց փրկության մա­սին, իսկ ա­ռաք­յալ­նե­րը, իբրև ա­կա­նա­տես­ներ, վկա­յե­ցին: Իսկ կան­խա­սե­լը նա­խոր­դում է վկա­յե­լուն:

Դարձ­յալ` մար­գա­րե­նե­րը` հեռ­վից, իսկ ա­ռաք­յալ­նե­րը մո­տի­կից տե­սան մարմ­նա­ցած Բա­նին: Այդ իսկ պատ­ճա­ռով փո­խում ենք տե­ղե­րը` մար­գա­րե­նե­րից կար­դում ենք Ե­կե­ղե­ցու մեջ, իսկ ա­ռաք­յալ­նե­րից` բե­մի մոտ:

Մար­գա­րե­նե­րը սեր­մա­նե­ցին, իսկ ա­ռաք­յալ­նե­րը հնձե­ցին: Մար­գա­րե­նե­րը կան­խա­սե­ցին, իսկ ա­ռաք­յալ­նե­րը կա­տա­րե­ցին: Դարձ­յալ` նախ` օ­րի­նա­կը, ա­պա` ճշմար­տությունն ենք սո­վո­րում այս­տեղ, ա­պա այն­տեղ` ան­մի­ջա­կա­նո­րեն Տի­րո­ջից, ինչ­պես որ աս­վում է. «Եվ ա­մեն­քը Աստ­ծուց ու­սած կլի­նեն» (Հովհ. Զ 45)»(2):

Այ­նու­հետև Գր. Տաթևա­ցին գրում է, որ միշտ կի­րա­կի օ­րե­րին Ե­սա­յի մար­գա­րեի գրքից է ըն­թերց­վում, ո­րով­հետև մար­գա­րե­նե­րից միայն նա աստ­վա­ծա­բան կոչ­վեց Քրիս­տո­սի տնօ­րի­նություն­նե­րի մա­սին մյուս­նե­րից ա­ռա­վել խո­սե­լու պատճառով: Այդ­պես է նաև Պո­ղոս ա­ռաք­յա­լի պա­րա­գա­յում: Քա­նի որ հրեա­նե­րի և հե­թա­նոս­նե­րի քա­րո­զի­չը պատ­մում է Փրկչի բո­լոր տնօ­րի­նություն­նե­րի մա­սին, ուս­տի «բո­լոր տո­նե­րին, պահ­քի, ու­տի­քի, շա­բաթ և կի­րա­կի օ­րե­րին նրա­նից ենք կար­դում»:

«Ա­վե­տա­րա­նի ըն­թեր­ցա­նությու­նը,- գրում է Հովհ. Ար­ճի­շե­ցին,- սո­վո­րեց­նում է, թե որ­քան ա­ռատ և ան­չափ է Հոր սե­րը մարդ­կանց հան­դեպ, քան­զի տվեց ոչ միայն խա­ղա­ղություն, այլև Իր Միած­նին` պես-պես տնօ­րի­նություն­նե­րով հան­դերձ, ո­րոնք են մար­դե­ղությու­նը, վար­դա­պե­տության խոս­քե­րը, սքան­չե­լի գոր­ծե­րը և այս բո­լո­րից ա­ռա­վել` խա­չե­լությու­նը, թա­ղու­մը և հա­րությու­նը: Այս բո­լոր ե­րախ­տիք­ներն է պատ­մում Ա­վե­տա­րա­նը, ո­րոնք լսե­լով` ամ­բողջ ժո­ղո­վուր­դը հիա­նա­լով փառք է տա­լիս Աստ­ծուն` ա­սե­լով. «Փա՜ռք ­Քեզ, Տե՛ր­ Աստ­ված մեր»»:

Ճա­շոց գիր­քը սկսվում է զատ­կա­կան ըն­թեր­ցում­նե­րով և նե­րա­ռում ամ­բողջ Նոր Կտա­կա­րա­նը (բա­ցա­ռու­թյամբ Հայտ­նության գրքի(3) և մա­սամբ` Հին Կտա­կա­րա­նը:

Բա­ցի սուրբգ­րա­յին այս հատ­ված­նե­րը Ե­կե­ղե­ցում ունկնդ­րե­լուց, հա­վա­տաց­յալ­նե­րին խոր­հուրդ է տրվում ըն­թեր­ցել դրանք տա­նը: Այդ նպա­տա­կով «Տօնք, պահք և ըն­թեր­ցո­ւածք Հա­յաս­տա­նեայց Սուրբ Ե­կե­ղեց­ւոյ» օ­րա­ցույ­ցում նշված են յու­րա­քանչ­յուր օր­վա ըն­թերց­վածք­նե­րը:

Ըն­թեր­ցա­նության այս շա­հե­կան ե­ղա­նա­կը ոչ միայն պա­տե­հություն է ըն­ձե­ռում խո­րունկ և ուղ­ղա­փառ ձ­ևով հաս­կա­նալ Ս. Գիրքն իր Հին և Նոր Կտա­կա­րան­նե­րի միաս­նության մեջ, այլև տես­նե­լու նրա առն­չությու­նը Ե­կե­ղե­ցու աստ­ված­պաշ­տա­կան տա­րե­կան շրջա­նի յու­րա­քանչ­յուր օր­վա հետ: Այս­պես, ս. Հով­հան­նես Մկրտչի ծննդյան տոնին իր խորհր­դով հա­մա­հունչ են այդ օր­վա ըն­թերց­վածք­նե­րը` Ա­ռակ. Ը 4-11, Մա­ղաք. Դ 5-7, Ե­սա­յի Խ 3-5, Գործք ԺԳ 25-33, Ղուկ. Ա 57-80: Իսկ Ա­վագ ուր­բա­թի թաղ­ման կա­րգին հա­մա­պա­տաս­խա­նող հատ­ված­ներն են` Ե­րեմ. ԺԱ 18-ԺԲ 8, Ե­սա­յի ԾԲ 13-ԾԳ 53, Ի­մաստ. Բ 1-22, Զա­քար. ԺԲ 8-14, Ա Պետ. Գ 17-20, Մատթ. ԻԷ 56-61:

Ե­պիս­կո­պոս Ֆեո­ֆա­նը այս կա­պակ­ցու­թյամբ գրում է. «Ա­մեն ոք չէ, որ կա­րող է ան­գիր ա­նել Աստ­ծու խոս­քը, սա­կայն ա­մեն ոք կա­րող է կար­դալ այն ա­մեն օր: Ե­կե­ղե­ցում ըն­թերց­վում են կարճ հատ­ված­ներ կամ ըն­թերց­վածք­ներ. տա­նը կա­րե­լի է ա­վե­լի շատ կար­դալ: Հո­գե­շահն այն չէ, թե քա­նի էջ ես կար­դում, այլ կարևորն այն է, որ կար­դաց­վա­ծը հո­գու մեջ մտնի, սիր­տը շար­ժի այն­պես, որ ցան­կա­նաս ա­վե­լի եր­կար մտա­պա­հել, նրա­նով քաղց­րաց­նել սիր­տը: Այդ պատ­ճա­ռով չպետք է փու­թով կար­դալ: Ա­վե­լի լավ է հաս­կա­նաս և սրտով յու­րաց­նես այն, ինչ սահ­ման­ված է ըն­թերց­ել Ե­կե­ղե­ցում: Ուս­տի լավ է նաև կար­դալ կար­գով հաս­տատ­ված օր­վա ըն­թերց­ված­քի մեկ­նությու­նը»:

 

1. Հովհաննես Արճիշեցի, Մեկնություն պատարագի, 1999, էջ 47:

2. Ս. Գր. Տաթևացի, Գիրք հարցմանց, Երուսաղէմ, 1993, էջ 634:

3. Հայտնության գիրքը Ընդհանրական Եկեղեցում երկար ժամանակ չէր ընդգրկվում Նոր Կտակարանի մեջ: Հայերեն է թարգմանվել 12-րդ դարում Ներսես Լամբրոնացու կողմից:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

07.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․