Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի երիտասարդ եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Հա՛յր, նե­ղում են ինձ իմ խորհուրդները և ասում. «Շատ վաղ դարձար աբեղա, վերադարձի՛ր աշխարհ»: Նա պատասխանեց. «Որդյա՛կ, եթե չհաս­նենք էլ Ավետյաց երկիր, մեզ համար ավելի լավ է, որ մեր ոսկորներն այստեղ` անապատում ընկնեն` մեր Տեր Աստծո ճանապարհին, քան դառնանք դեպի Եգիպտոս` Փարավոնի ծառայությանը: Գնա, որդ­յակ, ավելի լավ է առաքինության ճանապարհին մեռնենք, թեկուզ և չհասնենք նրա կատարին, քան թե վերադառնանք խավար աշխարհ և ծառայենք նրա գարշ ախտերին»: Երբ եղբայրը լսեց այդ, մեծապես շահեց և ուրախությամբ գնաց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․