25 Նոյեմբեր, Բշ
Եղբայրներից մի քանիսը գնացին աբբա Անտոնիոսի մոտ` պատմելու նրան իրենց տեսած ցնորամիտ տեսիլքների մասին և նրանից պատասխան ստանալու, թե արդյո՞ք դրանք իսկապես դիվական են: Իրենց հետ ունեին մի մատղաշ ավանակ, որը սատկեց ճանապարհին: Եվ երբ եկան ծերի մոտ, վերջինս ընդառաջ ելավ նրանց և հարցրեց. «Ինչպե՞ս սատկեց մատղաշ ավանակը ճանապարհին»: Նրան հարցրին. «Որտեղի՞ց գիտես այդ, աբբա՛»: Նա պատասխանեց. «Դևերը ցույց տվեցին ինձ»: Եվ նրանք ասացին նրան. «Մենք էլ դրա մասին ենք եկել քեզ հարցնելու, որովհետև բազմաթիվ տեսիլքներ ենք տեսնում և երբեմն իսկապես լինում են, երբեմն` ոչ»: Եվ ավանակի օրինակով ծերը հավաստիացրեց նրանց, որ բոլոր գիշերային ցնորքները դևերից են:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016