25 Նոյեմբեր, Բշ
Երեք եղբայրներ գնացին Սկյութիա՝ մի ծերի մոտ: Մեկն ասաց. «Հա՛յր, ես անգիր գիտեմ Հին և Նոր Կտակարանները»: Ծերն ասաց. «Դու օդը լցրել ես խոսքով»: Մյուսն ասաց. «Ես այդ բոլորը գրած ունեմ»: Ծերն ասաց. «Դու քո պատուհանը լցրել ես թղթով»: Երրորդն ասաց. «Հա՛յր, ես այնչափ անփույթ վարվեցի մարմնիս հետ, որ մինչև անգամ ո՛չ ոտքերս էի լվանում, ո՛չ ամաններս, դրա համար էլ փուշ և տատասկ բուսեց մարմնիս վրա` խիստ անհանգստություն պատճառելով ինձ»: Ծերն ասաց. «Դու հեռու վանեցիր քեզնից օտարասիրությունը, քանզի օտար համարելով մարմինդ` ամեն ինչից զրկեցիր նրան. սակայն առավելագույնս հարկավոր է ունենալ ուղիղ հավատ և բարի գործեր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016