Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Ոմն եղբայր եկավ հայր Պիմենի մոտ և ասաց. «Մեծ փորձու­թյուն պատահեց ինձ»: Հայր Պիմենն ասաց նրան. «Հեռացի՛ր այնտե­ղից` որքան կարող ես. գնա՛ երեք օրվա ճանապարհ և մի տարի պա­հեցողություն արա՛` մինչև երեկո»: Եղբայրն ասաց. «Եթե մեռնեմ և մի տարին չկարողանամ լրացնել, ի՞նչ կլինի ինձ հետ»: Հայր Պիմենն ասաց նրան. «Հավատում եմ Քրիստոսին, որ եթե այժմ դուրս գաս իմ մոտից՝ հոժարությունն ունենալով կատարելու ասածս և մեռնես, քո ապաշխարությունը ընդունելի կլինի Աստծո առաջ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․