Գրքեր

Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյու­նը

Ա­ստու­ծո ա­րար­չու­թյան սկզբուն­քից բղխում է և նո­րա նա­խախ­նա­մու­թյունը կամ տես­չու­թյունը (Ի­մաստ., ԺԴ 3. ԺԷ 2), որ ստեղ­ծա­գոր­ծու­թյան ան­մի­ջա­պես հե­տևում է: Ինչ­պես որ ա­ռանց Աս­տու­ծո ստեղ­ծա­գոր­ծու­թյան չէր կա­րող ո­չինչ գո­յու­թյուն ստա­նալ, նույն­պես և ոչ մի ա­րա­րած չի կա­րող ա­ռանց Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյան կեն­սու­նակ լի­նել ու հարա­տևել: «Որ ոչ այ­նու միայն զար­մա­նա­լի, զի ածն ի չգո­յէ ի գոյ զչգոյսն, եւ ե­ցոյց յոչն­չէ յինչ զչէսն, այլ զի եւ ա­նա­րատ եւ ան­խա­խուտ պա­հէ զլեալսն. ո­րոց եւ յա­ռաջ­նումն իսկ ան­նա­խանձ ետ զկեն­դա­նու­թիւնն, առ ի յայտ­նե­լոյ զիւ­րոյ զբա­րե­րա­րու­թեան հան­դէս» (Եզ­նիկ, 7):

Աս­տվա­ծա­յին այս նա­խախ­նա­մու­թյունը գե­ղեց­կա­պես բա­ցա­տրված է Քրիս­տո­սի քա­րո­զու­թյամբ (Մատթ., Զ 25-34. Ղուկ., ԺԲ 22-30). ըստ ո­րում` մենք ա­մե­նայն ժամ պետք է ու­շա­դիր լի­նինք այն դի­պող խոս­քին, որ նա ա­սաց Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյու­նից դուրս ամեն ինչ հո­գալ կա­մե­ցող­նե­րին. «Ո՞ ի ձէնջ առ հո­գալ իւ­րում` յա­ւե­լուել կա­րի­ցէ ի հա­սակ իւր կան­գուն մի»: Ինչ­պես որ Ա­րար­չի գոր­ծու­նեու­թյունն անհ­րա­ժեշտ էր ստեղ­ծա­գոր­ծու­թյան հա­մար, այն­պես և անհ­րա­ժեշտ է աշ­խար­հի կա­ռա­վա­րու­թյան ու պահ­պա­նու­թյան հա­մար (Ի­մաստ., Զ 7. Մատ., Ժ 29-31. Ղուկ., ԻԱ. Գործք, ԻԷ 34): Եվ Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյան ան­հա­մե­մատ մե­ծու­թյունն ի­րա­կա­նա­նում է մեր մտա­ռու­թյան սահ­մա­նից ըն­դար­ձակ ծավա­լով նաև մեր վե­րա­բեր­մամբ, զի ոչ միայն այն է տա­լիս ու տնօ­րի­նում, ինչ որ մենք ենք ար­դա­րա­պես կա­մե­նում ստա­նալ ու խնդրում, այլև հա­ճախ այն, ինչ որ մենք մին­չև ան­գամ չենք էլ մտա­ծում նո­րա­նից խնդրե­լու. «Գի­տէ Հայրն ձեր` զինչ պի­տոյ է ձեզ, մին­չեւ ձեր խնդրեալ ինչ ի­ցէ ի նմա­նէ» (Մատթ., Զ 7-8. Ա Պետ., Ե 7): «Աս­տուած գի­տե­լու­թեամբ բաշ­խէ զիւ­րա­քան­չիւր օ­գուտ եւ ոչ, զլա­ցու­թեամբ խա­փա­նեալ, ար­գե­լու յու­մե­քէ զար­ժանն» (Ս. Սա­հակ): Եվ մենք էլ այն­քան անձ­նիշ­խա­նու­թյուն ու­նինք, որ կա­րո­ղա­նում ենք, ճշմա­րիտ կյանք վա­րե­լով, նույնիսկ Աս­տու­ծուն կա­տա­րել տալ մեր կամ­քը. «Տե՛ս, որ­չափ իշ­խան է մարդն, զի եւ զԱս­տուած ի կամս իւր ա­ծէ յառ­նելն զբա­րին» (Հա­ճախ., Է 243, 265, Ի 495):

Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյան էու­թյունն այս է, որ նա, ստեղ­ծե­լով աշ­խար­հը, կա­մե­նում է կա­ռա­վա­րել ու հասց­նել յուր բա­րի նպա­տա­կին: Բայց ո­րով­հե­տև այդ բա­րի նպա­տա­կին հա­սու­ցու­մը միայն ա­զա­տու­թյամբ, ա­զա­տու­թյան սկզբուն­քի վրա, ա­զա­տու­թյան շրջա­նում պետք է լի­նի, ուս­տի Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյունը հայտն­վում է մարդ­կա­յին պատ­մու­թյան մեջ: Պատ­մու­թյան մեջ էլ դեր են խա­ղում մար­դիկ իբ­րև ան­ձինք, իբ­րև ան­հատ­ներ, ո­րոնք պետք է բա­րին յուրաց­նեն, իբ­րև էա­կան ան­դամ­ներ հառաջա­դի­մեն և Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը հառաջ բե­րեն: Սա­կայն բար­վո յուրա­ցումն էլ հիմ­նված է մար­դու ա­զատ կամ­քի վրա (Հաճ., Ի 490), և կամքն էլ ա­զատ է այն ժա­մա­նակ, երբ կա­րո­ղա­նում է ու­նե­նալ ու­ղիղ ըն­թացքն ու շե­ղու­մը: Հե­տևա­բար դեպի Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը դի­մող մարմ­նի բաղ­կա­ցու­ցիչ ան­դամ­նե­րի մեջ կա­րող են լի­նել թե՛ նպա­տա­կին ա­ռանձ­նա­պես ձգտող գոր­ծիչ­ներ և թե՛ շե­ղվող­ներ: Պարզ է, ու­րեմն, որ Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյունը պետք է տա­նե մարդ­կանց դեպի այդ ար­քա­յութ­յան ի­րա­կա­նա­ցու­մը` ոչ թե լոկ պահ­պա­նու­թյամբ ու կա­ռա­վա­րու­թյամբ, այլև` տնօ­րի­նա­կան փրկա­գոր­ծու­թյամբ:

Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյունն ու­նի և մի հատուկ ուղ­ղու­թյուն: Կամ­քի ա­զա­տու­թյան պատ­ճա­ռով աշ­խար­հի ըն­թաց­քում բազ­մա­թիվ ինք­նու­րույն ներ­գոր­ծու­թյուն­ներ են լի­նում և ան­թիվ շար­ժա­ռիթ­ներ ու պատ­ճառ­ներ են ի­րար հան­դի­պում: Այդ բազ­մա­տե­սա­կու­թյան ու բազ­մա­զա­նու­թյան մեջ մեկ նա­խախ­նա­մու­թյուն է գոր­ծում, մեկ ա­րար­չա­կան կամ­քի մեկ հայտ­նու­թյուն, սա­կայն այդ կամ­քը, թե՛ իբ­րև կեն­դա­նի կամք, ու­նի յուր ան­թիվ ար­տա­հայտու­թյունք և թե՛ ա­զատ կամ­քի աշ­խար­հում գոր­ծե­լով` ան­հա­մար ու բազ­մա­կող­մա­նի կեր­պով է հայտն­վում: Ըստ ո­րում` Աս­տու­ծո «բազ­մա­պա­տիկ ի­մաստու­թյունը» (Եփ., Գ 10. Հռովմ., ԺԱ 33) այն­պես է նա­խախ­նա­մում, որ մարդ­կա­յին ա­զատ կամքն յուր բազ­մա­զան գոր­ծե­րով դի­մում է դեպի նպա­տա­կի մի կետ: Այլ խոս­քով ա­սած` մար­դու կամ­քը կա­տա­րե­լա­պես ա­զատ է, սա­կայն այդ ա­զա­տու­թյան կո­չումն Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյունն է, այն­պես որ մարդ յուր ա­զատ կամ­քով կա­րող է կամ ընկ­նել, կամ բարձ­րա­նալ, միայն թե եր­կու դեպ­քե­րումն էլ նա ծա­ռա­յում է այդ տնօ­րի­նու­թյան ի­րա­գործ­ման (Հռովմ., Գ. Մատթ., ԻԶ 24. Հաճ., Զ. Է 214. Ա­գաթ., էջ 325): Ընդսմին` մաս­նավո­րա­պես ևս մար­դու ա­զատ կամ­քի շե­ղումն, գայ­թակ­ղու­թյունն ու հա­կա­ռա­կու­թյունը ծա­ռա­յում են ճշմար­տու­թյան ու սրբե­րի զորաց­ման և ա­րիաց­ման (Ղուկ., ԺԷ 1. Հայտ., ԺԳ 10):

Նա­խախ­նա­մու­թյան այս նշա­նավոր ուղ­ղու­թյունը կա­րող է մա­կե­րևութա­պես նա­յո­ղին թե­րևս հա­կա­սա­կան ե­րևալ, սա­կայն ի­րոք պարզ է և ճշմա­րիտ: Ամ­բողջ ա­րա­րա­ծա­կան աշ­խար­հը բնա­կա­նա­պես կա­խված է Աս­տու­ծուց, զի Աս­տված է բո­լո­րի կեն­սա­տուն ու զորա­ցու­ցիչն, օ­րի­նադ­րող ու կար­գադ­րի­չը, գո­յու­թյան հիմ­քը, բաշ­խողն ու կե­րակ­րո­ղը (Գործք, ԺԷ 25. Սաղմ., ՃԳ 29, 30): Այդ բնա­կան կա­խու­մից հետո մարդ բա­րո­յա­կան ու կրոնա­կան կա­խումն էլ ու­նի Աս­տու­ծուց, ո­րի հա­մե­մատ նա պար­տավոր է յուր կո­չումն ի­րա­գոր­ծել, այ­սինքն` Աս­տու­ծո պա­տվի­րա­նից ու ճշմար­տու­թյունից դուրս չգալ, ինչ­պես հա­մա­պա­տաս­խան է մար­դու էու­թյան իսկ: Սա­կայն այս եր­կու կախ­ման հետ միա­սին Աստ­ված շնոր­հել է մարդ­կանց և ա­զա­տու­թյուն` ըստ յուրյանց կա­մաց գոր­ծե­լու, ո­րոնց հայտ­նում է յուր կամ­քը թե՛ յուրյանց խղճմտան­քով ու թե՛ ար­տա­քին մի­ջոց­նե­րով` որ­պես են մար­գա­րեք ու քա­րո­զիչ­ներն. այլև ավե­տիքն ու սպառ­նա­լի­քը, հոր­դորն ու պա­տի­ժը, լույսն ու խավա­րը, հաջո­ղու­թյունն ու հա­կա­ռա­կու­թյունը, բախտն ու դժբախ­տու­թյունը, բա­րիքն ու հա­րված, հաղ­թու­թյունն ու փոր­ձու­թյունը: «Յոր­դո­րէ զա­մե­նայն միտս ի գոր­ծակ­ցու­թիւն բա­րե­րար կա­մացն» (Հաճ., Ե 219. Ս. Հովհ. Մանդ., 154-164.), քա­նի որ նա Աս­տված է, և ու­րեմն նո­րա կամքն է մար­դու կոչ­ման կա­տա­րե­լա­տի­պը: Սա­կայն այս բո­լոր մի­ջոց­նե­րի հիմքն էլ ավե­տիքն է, սպառ­նա­լի­քը և հա­տու­ցու­մը. ավե­տի­քը մխի­թա­րող ու քա­ջա­լե­րիչ է, սպառ­նա­լի­քը զար­թու­ցիչ և զգու­շա­ցու­ցիչ, իսկ հա­տու­ցու­մը Աս­տու­ծո ար­դա­րու­թյան և ար­դար օ­րի­նաց խրա­տող ար­տա­հայտու­թյունն է (Հաճ., ԺԷ 11): «Այլ որ ա­սի զԱս­տու­ծոյ ցա­սումն կամ բար­կու­թիւն կամ սպառ­նա­լիք, զօ­րի­նացն զի­րա­ւունս ա­սէ»...: «Ե­թէ զընդ դէմսն գոր­ծեմք, է նա մեր Տէր, դա­տի, խրա­տէ եւ ա­ծէ յուղ­ղու­թիւն»: Իսկ «Յոր­ժամ ա­նօ­րէ­նու­թիւնք մեր ա­ռա­ւե­լուն, յայն­ժամ պա­տու­հասքն զե­ղուն ի մեզ»` ըստ աստվա­ծա­յին ար­դար եւ ան­շեղ օ­րի­նաց (Հաճ., Է 183-215. Ը 204-250. Ե­ղի­շե, 306. Եզ­նիկ, 78-84. Ընդհ., 410, 406-409):

Բայց մար­դիկ յուրյանց ինք­նա­կա­մու­թյամբ բո­լո­րո­վին այլ ճա­նա­պարհ­ներ են բռնում թե՛ յուրյանց խոր­հուրդ­նե­րով, թե՛ գոր­ծե­րով ու թե՛ լոկ աշ­խար­հա­յին ո­գով (Ես., ԾԵ 8. Սաղմ., Բ 1-3. Հռովմ., Ա 18. Եփ., Զ 16.), ո­րոնք և ո­մանց իս­կա­կան և անհ­րա­ժեշ­տա­պես բնա­կան են ե­րևում: Մինչ­դեռ Աս­տված այն­պես է տնօ­րի­նել յուր սուրբ կամքն, որ աշ­խարհն ան­շե­ղա­պես ըն­թա­նում է դեպի յուր նպա­տակն ա­ռանց մար­դու կամ­քի ա­զա­տու­թյունը խախ­տե­լու ու խա­փա­նե­լու: Հե­տևա­բար մարդ յուր ա­զատ կամ­քով  կա­րող է բո­լո­րո­վին հա­կա­ռակ և՛ աստվա­ծա­յին, և՛ աշ­խար­հի ճշմա­րիտ ըն­թաց­քին ան­հա­մա­պա­տաս­խան գործ կա­տա­րել, սա­կայն Աս­տված յուր ի­մաստուն կամ­քով ոչ թե կար­գե­լե նո­րան, այլ ընդ­հա­կա­ռակն` այն­պե՛ս մարդ­կա­յին կան­խա­տե­սու­թյունից դուրս զար­գա­ցումն հառաջ կբե­րե բնա­կան կար­գով, որ ի վերջո նույնիսկ այդ հա­կա­ռա­կա­տենչ մարդ­կանց ա­րած­նե­րը հարմարա­պես կծա­ռա­յեն աշ­խար­հի ու­ղիղ ըն­թաց­քին (Հաճ., Դ 44. Եզ­նիկ, 54-58, 147-149. Ղուկ., ԺԵ. Հռովմ., ԺԱ 32-36):

Ըստ այսմ` բա­նա­կան ա­րա­րած­ներն, ո­րոնք ա­զատ կամ­քով են օժ­տված, ա­զա­տա­պես աշ­խա­տում են աշ­խար­հի վրա. մեկը կաշ­խա­տի դրա­կա­նա­պես, մյու­սը բա­ցա­սա­կա­նա­պես, բայց եր­կուսն էլ մի ըն­թաց­քի կծա­ռա­յեն: Այդ­պես և Աս­տու­ծո քա­ջա­լե­րա­կան ու պատ­ժա­կան վար­ձատ­րու­թյունը դեպի մի նպա­տակ է տա­նում: Իսկ գոր­ծե­րի ու ե­րևույթ­նե­րի բո­լոր ճյու­ղավո­րու­թյունք միա­նում են մի­միայն Աս­տու­ծո ար­քա­յու­թյան մեջ, որ­տեղ Աս­տու­ծո որ­դիք գի­տա­կից ու գոր­ծա­կից են Աս­տու­ծո (Հովհ., ԺԵ 15. Ա Կոր., Գ 9. Հաճ., Ե 219, 47) և փա­ռավո­րա­պես դա­սակ­ցում են հրեշ­տակ­նե­րին, զի «Եր­կո­քին կող­մանքն միոյ բա­րե­րար կա­մացն ար­բա­նեակք են և ա­շա­կերտք, վե­րին զօրք և մար­դիկ», և եր­կուսն էլ ստեղ­ծվել են աշ­խար­հի հառաջա­դի­մու­թյան ծա­ռա­յե­լու հա­մար (Հաճ., Գ 116. Դ 220, 44, 90):

Եվ ո­րով­հե­տև ա­մե­նայն ինչ ծա­ռա­յում է Աս­տու­ծո կա­մաց ի­րա­գործ­ման և աշ­խար­հի ու­ղիղ ըն­թաց­քին, նույնիսկ այ­դով ճշտա­պես ի­րա­գործ­վում է Աս­տու­ծո նա­խատ­նօ­րի­նու­թյունը և հաստատ­վում է նո­րա կան­խա­տե­սու­թյունը: Աս­տու­ծո նա­խատ­նօ­րի­նու­թյունը հաս­կա­նա­լի է, քա­նի որ նա, մի ո­րոշ նպա­տա­կի հա­մար ստեղ­ծած լի­նե­լով աշ­խար­հը, յուր ի­մաստուն նա­խախ­նա­մու­թյամբ ևս տա­նում է դեպի այդ, մար­դու ա­զատ կամ­քի մի­ջո­ցով: Իսկ կան­խա­տե­սու­թյունը բնավ չէ հա­կա­սում մարդ­կա­յին կամ­քի ա­զա­տու­թյան, քա­նի որ Աս­տված բնա­կա­նա­բար կան­խա­գետ է յուր նա­խատ­նօ­րի­նա­ծին, բայց միև­նույն ժա­մա­նակ իբ­րև ա­մե­նու­րեք և ա­մե­նա­կալ զորու­թյուն` կան­խա­գետ է մար­դու կա­մե­ցո­ղու­թյանց բո­լոր կա­րե­լիու­թյուն­նե­րին յուր ա­մե­նա­գի­տու­թյամբ: Նա չի կա­րող կան­խա­գետ չլի­նել, զի դրսից վա­րող չէ, այլ ա­մե­նու­րեք է և աշ­խար­հի բո­լոր հառաջա­դի­մու­թյունն ու ե­ղե­լու­թյանց հարա­բե­րու­թյուն­նե­րը վա­րում է դեպի մի նպա­տակ: Նո­րա այդ կան­խա­գի­տու­թյամբ չէ վե­րա­նում և մար­դու կամ­քի ա­զա­տու­թյունը, քա­նի որ Աս­տու­ծո հա­մար ոչ մի նո­րու­թյուն չի կա­րող լի­նել, և մեր ա­զատ ընտ­րու­թյունն ու կա­մե­ցո­ղու­թյունը բնավ կա­խված չեն ինքնըստինքյան Աս­տու­ծո գի­տու­թյունից, ինչ­պես, զորօրինակ, մի մար­դու գու­շա­կումն ու­րի­շի ա­նե­լի­քի վե­րա­բեր­մամբ տա­կավին ար­գելք չէ լի­նում նո­րա գոր­ծառ­նու­թյան այդ­պես կամ այ­լա­պես ի­րա­գոր­ծե­լուն: Այս ա­ռավել ևս ա­սե­լի է Աս­տու­ծո նկատ­մամբ, զի Աս­տված ա­մե­նից ա­ռաջ է, ա­մեն­քի մեջ է և ա­մեն­քի հետ է` ըստ ա­մե­նայ­նի: «Զի նո­վաւ կեամք եւ շար­ժիմք, եւ նո­վաւ յա­ռա­ջի­կա­յիսս ի բա­րիսն ըն­թա­նամք միշտ յա­ղագս ա­ւե­տեացն եւ ան­սուտ խոստ­մանցն» (Հաճ., Ի 456, 473. Եզ­նիկ, 163-175. Սաղմ., ՃԼԹ):

Այս ա­մե­նի վրա լավ ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լով` կնկա­տենք, որ Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյունը մեկ ընդ­հա­նուր է և մեկ հա­տուկ: Աս­տված ընդ­հա­նուր նա­խախ­նա­մու­թյամբ պահ­պա­նում է բո­լոր աշ­խար­հը, պահ­պա­նում է նյու­թերն ու ի­րե­րը, ուժերն ու բնա­կան օրենք­ներն յուրյանց գո­յու­թյան և ըն­թաց­քի մեջ (Հաճ., ԻԲ 41), ո­րոնց կար­գով տա­լիս է ա­մեն­քի պետ­քե­րը, ա­մեն­քին կյանք է բաշ­խում, ա­մեն­քին ապ­րե­լու մի­ջոց­ներ է մա­տա­կա­րա­րում[1] և խնա­մում է ոչ միայն ար­դար­նե­րին, այլև` մե­ղավոր­նե­րին և ա­նաստված­նե­րին[2]: Ու­րիշ է հատուկ նա­խախ­նա­մու­թյունը: Հա­տուկ նա­խախ­նա­մու­թյամբ ոչ թե Աս­տու­ծո պահ­պա­նու­թյունն է հայտն­վում, այլ` նո­րա ա­րար­չա­կան ղե­կա­վա­րու­թյունը: Աս­տված հատուկ նա­խախ­նա­մու­թյամբ մեզ հաս­կա­նա­լի կամ եր­բեմն ան­հաս­կա­նա­լի կեր­պով այն­պես դա­սավո­րում է և հարակ­ցում հան­գա­մանք­ներն ու գոր­ծե­րը, որ աշ­խար­հի ընդ­հա­նուր ըն­թաց­քը հրա­շա­պես յուր ու­ղիղ հառաջա­դի­մու­թյունն է ու­նե­նում` կա՛մ ան­ցյալ շեղ­ման մի վերջ տա­լով և կա՛մ մի նոր դա­րագ­լուխ կազ­մե­լով: Այս­տեղ արդեն հայտն­վում է Աս­տու­ծո ա­ռան­ձին ներ­գոր­ծու­թյունը կամ ազ­դե­ցու­թյունն, որ ե­րևում է մա­նավանդ իբ­րև պատ­մա­կան կամ բնա­կան հրաշք և կամ միա­ժա­մա­նակ թե՛ պատ­մա­կան և թե՛ բնա­կան հրաշք, ինչ­պես ե­ղավ Աս­տու­ծո փրկա­գոր­ծա­կան տնօ­րի­նու­թյան ի­րա­գործ­ման մեջ: Եվ այս հրաշ­քի նպա­տակն է ցույց տալ, որ Աս­տված տեր է թե՛ պատ­մա­կան և թե՛ բնա­կան կյան­քի վրա և ա­մե­նայն ինչ տա­նում է դեպի յուր ան­փո­փոխ նպա­տա­կը:

Հա­տուկ նա­խախ­նա­մու­թյան այս հայտ­նու­թյունն է Քրիս­տոս, որ ան­ցյալին վերջ է տա­լիս, նոր սկիզբ ու միջ­նա­կետ է դնում և աշ­խար­հի վեր­ջը պար­զա­պես ներ­կա­յաց­նում յուր հավա­տա­ցե­լոց: Իսկ չհավա­տա­ցող մարդ­կու­թյունը չի կա­րող ո՛չ հե­տև նա­յել, ո՛չ հառաջ, ո՛չ նոր սկիզբ ու­նի և ո՛չ պատ­մա­կան կյան­քի ամ­բող­ջու­թյուն: Հա­տուկ նա­խախ­նա­մու­թյամբ Աս­տված վեր­ջաց­նում է անց­­յալը և նոր սկիզբ դնում, շնորհ­ներ բաշ­խում, մարդ­կու­թյունը կրթում և ան­դամ­ներ պատ­րաստում յուր ար­քա­յու­թյան հա­մար` թե՛ զարկ տա­լով և թե՛ զար­գաց­նե­լով յուր խոս­քի, շնոր­հաց և ի­րա­գոր­ծու­թյանց ազ­դե­ցու­թյամբ: Քրիս­տո­սով է աստվա­ծա­յին հատուկ նա­խախ­նա­մու­թյունը գոր­ծում թե՛ մարդ­կու­թյան և թե՛ յուրա­քան­չյուր ան­հա­տի մեջ, և այդ­պի­սով մար­դը ի­րա­պես ճա­նա­չում է յուր ա­զա­տու­թյունը, կո­չումն ու բարձր նշա­նա­կու­թյունն ու յուր գոր­ծակ­ցու­թյունն Աս­տու­ծո հետ, ըստ ո­րում` դի­մում է ճշմա­րիտ ճա­նա­պար­հով դեպի տնօ­րի­նա­կան նպա­տա­կը և Աս­տու­ծով աշ­խա­տում: Աս­տու­ծով աշ­խա­տանք կամ աշ­խա­տանք և աղոթք` այս է մար­դու ճշմա­րիտ ճա­նա­պար­հը: Աս­տված էլ «զա­­մե­նայն տա­րերս ի գործ արկ­ցէ ա­րուես­տիւ հան­ճա­րոյն մար­դոյ առ ի շի­նու­թիւն աշ­խար­հի» (Հաճ.), և մար­դու կո­չումն է յուր ճա­նա­պար­հի վրա ծա­ռա­յել` այդ շի­նու­թյան կամ ան­ձամբն կա­տա­րե­լով Աս­տու­ծո պա­տվի­րան­նե­րը և բաղ­կա­ցու­ցիչ ան­դամ դառ­նա­լով Աս­տու­ծո ար­քա­յու­թյան և կամ նաև ըստ կա­րի խոս­քով ու գոր­ծով այ­լոց և ընդ­հա­նուր ըն­թաց­քի վրա ներ­գոր­ծե­լով (Մատթ., ԻԸ 20): Յու­րա­քան­չյուրը պետք է յուր քան­քա­րը շա­հեց­նե (Մատթ., ԻԷ 14), որ­պես­զի ոչ թե ընկ­նի յուր մարդ­կա­յին ար­ժա­նի­քից ու կո­չու­մից, այլ օ­րըս­տօ­րե ա­ռա­տա­նա հո­գևոր զար­գաց­մամբ և գի­տակ­ցա­բար գոր­ծակ­ցե Աս­տու­ծուն (Հաճ.): Ա­մեն­քիս Աս­տված յուր գոր­ծա­կից­ներն է դարձ­րել, և մենք պետք է ծա­ռա­յենք մեր գոր­ծու­նեու­թյամբ նրա սքան­չե­լի նա­խախ­նա­մու­թյան, որ ա­մե­նայն ինչ մեր կամ­քովն իսկ դի­մե դեպի կա­տա­րումն, և մենք հառաջա­դի­մենք. «Զոր ինչ Աս­տուած քեզ շնորհ տայ, ի պէտս կա­րօ­տե­լոցն սպա­սա­ւո­րեա՛, զի շնորհքն աղ­բիւ­րաս­ցին, եւ դու փա­ռա­ւո­րես­ցիս»78* (Եզ­նիկ): Ըստ ո­րում` ինչ­պես որ շնորհն ի վե­րուստ է բաշխ­վում, այն­պես էլ եր­կիրս մեր վար­ժա­րանն է, ո­րի մեջ օ­րըս­տօ­րե վարժ­վում ու կրթվում ենք և աստվա­ծա­յին գործ կա­տա­րում Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյան տակ. «Զի կար­գեաց Աս­տուած զաշ­խարհս որ­պէս դպրոց, զի ուս­ցին ա­րա­րածք զխնամս Ա­րար­չին յառ­նելն եւ կազ­մելն. եւ միշտ նա­խախ­նա­մու­թեամբն նո­րա դար­մա­նեալք, որ ե­րե­ւին եւ որ ոչն ե­րե­ւին» (Հաճ., Է 23):

Հե­տևա­բար Քրիս­տո­սով բաց­վում է յուրա­քան­չյուր ան­ձի ու­ղիղ ճա­նա­պար­հը, և Քրիս­տո­սով ո­րոշ­վում է նո­րա նա­խըն­թաց և հե­տըն­թաց ժա­մա­նա­կը յուր սկզբով, ըն­թաց­քով և վեր­ջով, ըստ ո­րում` նա­խըն­թա­ցը կոչ­վում է նա­խա­պատ­րաստու­թյուն, իսկ հետ­ըն­թա­ցը` կա­տա­րումն: Նա­խա­պատ­րաստու­թյան մեջ ապ­րող մար­դիկ ակն­կա­լող­ներ են, իսկ կա­տար­ման մի­ջի­նը` ժա­ռան­գող­ներ Աս­տու­ծո ար­քա­յու­թյան:

Ա­հա այժմ պետք է խոսենք նա­խա­պատ­րաստու­թյան սկզբնա­վո­­րու­թյան, ըն­թաց­քի ու լրման մա­սին և ա­պա մտնե­լու ենք կա­տար­ման լույսի մեջ:

 

 

[1] «Ո՞չ ապաքէն մեծատանց եւ աղքատաց միապէս բարժանեաց իբրեւ եղբարց` աչս ամենեցուն զնոյն, ձեռս ու ոտս զնոյն, յարեգակնէ եւ յօդոյն եւ յանձրեւաց առ­հա­սարակ վայելեմք. ամենեքեան յերկրէ եւ յԱդամայ. ամենեցուն` մի մկրտութիւն եւ մի շնորհք եւ մի մարմին եւ մի արիւն Քրիստոսի. ամենեցուն` մի երկիր եւ մի երկինք եւ մի հիւթ ամե­նայն: Ահա  այս են աստուածոյքն... այլ ոմանց յագահութենէ եւ յափշտա­կու­թե­նէ է մե­ծու­թիւն, եւ ոմանց յանդոյլ վաստակոց, եւ ոմանց ի հայրենի ժառանգու­թե­նէն»: Հովհ. Մանդ., 71:

[2] «Առնէ այցելութիւն եւ անարժանիցն, թէպէտ եւ ոչ զգան, զի խաւարեալ է ա­ռաջ­նորդական միտքն, եւ ոչ տեսանեն զլոյսն իւրեանց»: (Հաճ., ԻԱ 24, Իմաստ., ԺԱ 21. Հովբ, ԼԸ 5, ԻԸ 25. Ա Կոր., ԺԴ 33. Սաղմ., ՃԽԸ 6. ՃԺԸ 89. Եր., ԼԳ 20. հմմտ. Սարկ. Վ., Աղոթք, էջ 16, 90):

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

15.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․