Այրված գինետունը

Ամերիկյան մի փոքր քաղաքում մի գործարար որոշեց գինետուն բացել: Եվ հանգամանքների բերումով գինետունը պետք է բացվեր հենց այն փողոցում, որտեղ եկեղեցին էր: Բնականաբար դա շատ զայրացրեց եկեղեցականներին և յուրաքանչյուր քարոզի ժամանակ նրանք հավատացյալներին հորդորում էին աղոթել, որպեսզի Տերը պատժի այդ անաստված գործարարին:

Գինետան բացումից մեկ օր առաջ սարսափելի ամպրոպ եղավ ու գինետան տանիքին հարվածած կայծակն ամբողջովին այրեց այն: Հոգևորականներն ուրախացան, իսկ գործարարը նրանց դատի տվեց՝ պահանջելով հատուցել իրեն հասցված վնասը: Հակառակ կողմն ամեն կերպ ժխտում էր իր մեղավորությունը:

Երկու կողմերին լսելով՝ դատավորն ասաց.

- Դեռ չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեմ, սակայն գործի նյութերից պարզ է դառնում, որ ինչ-որ գինետան տեր հավատում է աղոթքի զորությանը, իսկ եկեղեցականները, չգիտես ինչու, ոչ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

12.12.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․