Այսօր Նավասարդ Սրբազանի քահանայական ձեռնադրության տարեդարձն է

Գերաշնորհ Սրբազան Հա՛յր,

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայից դասի և հավատավոր համայնքի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության 38-րդ տարեդարձի առթիվ։

Բարձրյալն Աստծու օրհնությամբ Ձերդ Սրբազնության առաջնորդած տիրախնամ թեմն այս բոլոր տարիներին իր հոգենորոգ, ազգանվեր ու եկեղեցասեր առաքելությունն է իրականացնում ի փառս Աստծու և ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Աղոթում ենք Ամենախնամ Տիրոջը, որ Իր հայրական սիրով, խնամքով և օրհնությամբ քաջառողջ, երկար տարիների կյանք, անսպառ կորով, շնորհների առատություն պարգևի Ձերդ Սրբազնությանը, որպեսզի դեռևս երկար տարիներ շարունակենք վայելել Ձեր հայրական հոգատարությունը և վարակվենք Ձերդ Սրբազնության հոգևոր ավյունով ու նվիրումով։

Մաղթում ենք, որ Ամենակալ Աստծու ողորմությամբ միշտ ծաղկուն մնա Ձերդ սրբազնության առաջնորդական գավազանը, իսկ մենք էլ երկար տարիներ վայելենք Ձերդ սրբազնության քաղցր ներկայությունն ու հայրական առաջնորդությունը։

 

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն

 

Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

 

 

07.06.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․