Սրբերի բարեխոսությամբ Տերը ողորմում և մեծագույն պարգևների է արժանացնում Իրեն հուսացողներին, և երախտագետ սիրտ ունեցողը չի մոռանում գոհանալ Տիրոջը խոսքով և գործով: Ի փառս Տիրոջ և Աստվածածնի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամերից մեկը մարտի 30-ին տրամադրեց դրամական օգնություն (50 000 դրամ), որը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հանձնեց կարիքի մեջ գտնվող Լիլիթ Ստեփանյանին: 23-ամյա Լիլիթը Գյումրիի «Ֆրիտյոֆ Նանսենի» մանկատան նախկին սան է, ով իր երեքամյա որդու հետ վարձակալությամբ բնակվում է Թբիլիսյան խճուղի 33/1 7 բն. հասցեում:
«Ժամանակ առ ժամանակ աշխատել եմ, երբ հարևանուհիս խնամել է տղայիս: Առայժմ չէի կարողանում մշտական աշխատանքի անցել, քանի որ երեխաներին երեք տարեկանից են մանկապարտեզ ընդունում: Իսկ ընտանեկան նպաստի գումարը չի բավարարում, որ հոգամ մեր նվազագույն կարիքները: Անչափ շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից աձին, որ երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեցին ինձ»,- ասաց Լիլիթը:
«Բարի է գոհաբանել Տիրոջը, քանզի քաղցր է Նա և հավերժ է ողորմությունը Նրա: Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Տիրոջը Նրա ողորմությունների և հրաշագործությունների համար, քանզի Նա հագեցրեց քաղցած հոգիները և բարությամբ լիացրեց կարոտյալ անձանց»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմոս 91:2; 106:1; 8-10):
Կարինե Սուգիկյան