Բժի՛շկ, բժշկի՛ր քո անձը

Հայր Անտոնիոսն ասաց. «Մեր առաջին հայրերը գնացին անա­պատ. նախ իրենք բժշկվեցին, ապա դարձան հոգևոր հմուտ բժիշկներ և վերադառնալով այնտեղից՝ այլոց բժշկեցին: Իսկ մենք, աշխարհից դուրս գալով, նախքան մեզ բժշկելը՝ ուզում ենք ուրիշներին բժշկել: Ուստի մեզ է վերադառնում այն ախտը, որն ուզում էինք բժշկել, իսկ հետինն ավելի չար է լինում, քան առաջինը: Ապա մեզ վրա է գալիս Տիրոջ խոսքը, թե` «Բժի՛շկ, բժշկի՛ր քո անձը» (Ղուկ. Դ, 23):

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․