Ցանկապատը

Միմյանց հարևանությամբ ապրում էին հարստությունն ու չքավորությունը: Մի օր հանկարծ հարստությանը սկսեց թվալ, թե աղքատությունն իրեն խանգարում է քաղցր կյանքով ապրել: Ինքն ուզում է խմորեղենով թեյ խմել, իսկ պատուհանի տակ չքավորությունը չորահաց է կրծում և վրայից ջրհորից հանած ջուր խմում: Պառկում է փափուկ մահճակալին, իսկ պատի այն կողմում չքավորությունն է հառաչում խսիրի վրա պառկած մրսելով… Կյանքի բոլոր վայելքները միանգամից չքանում են:

Եվ հարստությունը որոշեց չքավորությունից ցանկապատով մեկուսանալ: Փողի պակաս չկար, ուստի, ցանկապատը տնից բարձր ստացվեց, ծառերից էլ բարձր ու մինչև երկինք հասավ:

Հարստությունը չքավորությունից այնպես ցանկապատվեց, որ դրա հետ միասին Արեգակից ու Աստծուց էլ ցանկապատվեց: Չնայած, նա դա նույնիսկ չնկատեց…

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

03.02.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․