Ցեղասպանության հոգեբանական հետևանքները, ժխտման քաղաքական դրդապատճառներն ու պատմական կեղծարարությունները. քննարկում Հայոց Ցեղասպաության 100-րդ տարելիցին ընդառաջ

Մարտի 24-ին ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ քննարկում՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների և ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ: Քննարկմանը մասնակցում էր երեք բանախոս: «Թուրքիայի Ժխտողական քաղաքականության արդի խնդիրները»- Հրանտ Մելիք-Շահնազարյան՝ քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, Times.am կայքի խմբագիր: «Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման քաղաքական դրդապատճառները»- Նարեկ Մալյան՝ քաղաքական տեխնոլոգ, քաղաքագետ, PR մասնագետ, «Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրներն ու դրանցից ձերբազատվելու լուծումները» - Մարինե Սահակյան՝ հոգեբան, ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը հանդիպումը բացեց Տերունական աղոթքով: Այնուհետև ներկաները աղոթեցին առ Աստված սահմանում զոհված մեր բոլոր զինվորների հոգիների հանգստության համար: Տեր հայրը բոլորին փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, խոսեց ԱՀԹ երիտասարդների կողմից «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի մասին, որի շրջանակում ամեն ամսի 24-ին իրականացնում են միջոցառումներ: Բանախոսների ելույթից հետո հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց: Քննարկմանը ներկա էին ԱՀԹ քահանայից դասը, երիտասարդները, հյուրեր: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
24.03.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․