Ցեղասպանության հոգեբանական հետևանքները, ժխտման քաղաքական դրդապատճառներն ու պատմական կեղծարարությունները. քննարկում Հայոց Ցեղասպաության 100-րդ տարելիցին ընդառաջ
Մարտի 24-ին ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ քննարկում՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների և ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ:
Քննարկմանը մասնակցում էր երեք բանախոս:
«Թուրքիայի Ժխտողական քաղաքականության արդի խնդիրները»- Հրանտ Մելիք-Շահնազարյան՝ քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, Times.am կայքի խմբագիր:
«Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման քաղաքական դրդապատճառները»- Նարեկ Մալյան՝ քաղաքական տեխնոլոգ, քաղաքագետ, PR մասնագետ,
«Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրներն ու դրանցից ձերբազատվելու լուծումները» - Մարինե Սահակյան՝ հոգեբան,
ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը հանդիպումը բացեց Տերունական աղոթքով: Այնուհետև ներկաները աղոթեցին առ Աստված սահմանում զոհված մեր բոլոր զինվորների հոգիների հանգստության համար: Տեր հայրը բոլորին փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, խոսեց ԱՀԹ երիտասարդների կողմից «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի մասին, որի շրջանակում ամեն ամսի 24-ին իրականացնում են միջոցառումներ:
Բանախոսների ելույթից հետո հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց: Քննարկմանը ներկա էին ԱՀԹ քահանայից դասը, երիտասարդները, հյուրեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
24.03.15