Չափավորություն ճգնավորության մեջ

Մի ճգնավոր ծեր, որ ճիլոպից հագուստ էր կրում, մի անգամ աբբա Ամմոնի մոտ եկավ: Աբբան, նրան այդ հագուստով տեսնելով, ասաց.

- Դա քեզ ոչ մի օգուտ չի բերի:

Ծերն ասաց.

- Երեք միտք է գլխումս պտտվում: Առաջինն առաջարկում է անապատային վայրերով թափառել, երկրորդը՝ մի այնպիսի երկիր գնալ, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում, իսկ երրորդը՝ փակվել մի խրճիթում, ոչ ոքի չտեսնել և օրընդմեջ սնունդ ընդունել:

Աբբա Ամմոնը պատասխանեց.

- Այդ առաջարկներից և ոչ մեկն օգտակար (հոգեշահ) չի լինի քեզ համար: Դրանց փոխարեն լռության մեջ ապրիր քո խրճիթում, ամեն օր չափավոր սնունդ ընդունիր և սրտումդ մաքսավորի խոսքերն ունեցիր («Աստվա՛ծ, ներիր մեղավորիս մեղքերը») և կկարողանաս փրկվել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

27.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․