23 Նոյեմբեր, Շբ
Միշտ ժամանակս չի բավականացրել սեփական երեխաներով զբաղվելու համար: Աշխատանք, կարիերա, անձնական կյանք: Բայց երեխաներս ոչնչի կարիք չեն ունեցել, ես բավականաչափ միջոցներ ունեի բավարարելու նրանց շոկոլադա-համակարգչային կարիքները: Ես աչքերս փակում էի նրանց թերությունների վրա, իսկ նրանք ներում էին իմ ուշադրության բացակայությունը: Բայց մանկությունն անցավ, և հասավ պատանեկության դժվար ժամանակաշրջանը: Փոխադարձ մեղադրանքներ, իսկական զգացմունքներ: Եվ ես մի սարսափելի բացահայտում արեցի՝ երեխաներս առանց սիրո են մեծացել: Ես քիչ եմ զբաղվել նրանցով, նրանց վատ արարքները չեմ խափանել, չեմ սովորեցրել չարը բարուց տարբերել: Հերթական թյուրիմացությունից հետո խոհանոցում կանգնած սոխ էի մաքրում, և արցունքներ էին հոսում աչքերիցս: Մայրս ներս մտավ ու հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս»: «Սոխի տեսակներ կան, որոնցից չես լալիս, իսկ այս մեկն այնպիսի չար սոխ է»: «Երևում է քիչ են ջրել»,- ասաց մայրս և ես մի կարևոր բան հասկացա՝ եթե երեխաներին մանուկ հասակում քիչ ջրես, ապա մեծանալով՝ նրանք շատ արցունքներ կբերեն ուրիշներին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի