Գրքեր

Չարն ու չա­րի սկզբուն­քը

Ա­ստու­ծո ա­րար­չա­գոր­ծու­թյունն, ըստ ա­մե­նայ­նի, բա­րի է թե՛ յուր հիմ­քով, թե՛ գո­յու­թյամբ և թե՛ նպա­տա­կով: Չա­րը չէ ե­ղել և ա­մե­նա­բա­րի Աս­տու­ծո ա­րա­րած­նե­րի մեջ չէր էլ կա­րող լի­նել (Ծննդ., Ա 4, 8, 10, 12, 18, 21, 31. Ժող., Գ 11. Առ., Ը 31. Ա Տիմ., Դ 4): Բայց Աս­տված յուր ա­րա­րած­նե­րի մեջ ա­զատ կամք շնոր­հեց բա­նավոր ան­ձանց, ո­րոնք են մար­դիկ ու հրեշ­տակ­նե­րը, ըստ ո­րում` ա­զատ կամ­քի էու­թյունը նույնիսկ այն է, որ կա­րող է ուղ­ղվել թե՛ առ բա­րին և թե՛ առ չա­րը: Թե՛ մարդն ու թե՛ հրեշ­տա­կը իշ­խա­նա­կան կամք ու­նին` կա՛մ աստվա­ծա­հա­ճո ճա­նա­պար­հը բռնել և կա՛մ շե­ղվելու (Հաճ., Դ 230-237): Ա­զատ կամ­քը բնա­կա­նա­բար թե՛ բար­վո և թե՛ չա­րի ծնունդ կլի­նի. ոչ թե չա­րը ինք­նըս­տին­քյան ստեղ­ծվել է, այլ «Բար­ւոյն ցան­կալ` բա­րի է, եւ չա­րին` չար, եւ ցան­կու­թիւն նոյն» (Հաճ., Ե 383, 369. Ժ 77): «Ի բա­րե­րար Ա­րար­չէն չար ինչ չիք լեալ. եւ չիք ինչ չար, որ բնու­թեամբ չար ի­ցէ. եւ ոչ է Ա­րա­րիչ չա­րաց ի­րաց, այլ բա­րեաց». ըստ ո­րում` «իրքն չարք յայն­ժամ լի­նին, յոր­ժամ պէտքն օ­րի­նօք ոչ վճա­րես­ցին» (Եզ­նիկ):

Եվ ա­հա քա­նի որ Աս­տու­ծո ա­ռա­ջին բա­նավոր ա­րա­րած­նե­րը հրեշ­տակ­ներն էին, նո­ցա­նից ե­ղան և չա­րի մի դաս ծնող­նե­րը թե՛ յուրյանց և թե՛ մարդ­կանց մեջ: Չար կամ­քից չա­րու­թյուն ե­րևաց, և չա­րը սկզբունք դար­ձավ աշ­խար­հում: Եվ ո­րով­հե­տև այդ չա­րը սկսվեց այդ հրեշ­տա­կաց աստվա­ծա­նա­լու կամ յուրյանց դիր­քից բարձ­րա­նա­լու ձգտու­մով (Բ Պետր., 4. Հուդ., 6. Հաճ., ԺԴ 106), այ­սինքն` ամ­բար­տավա­նու­թյամբ, դո­րա­նից ևս բղխեց աշ­խար­հի վրա չար կամ­քով, հա­կա­ռա­կու­թյան մի­տու­մով տի­րե­լու ձգտու­մը, որ ոչ այլ ինչ է, ե­թե ոչ աստվա­ծա­նա­լու հա­կու­մը (Հաճ., Բ 467. Հարց., 146-152): Ուստիև իբ­րև Աս­տու­ծո ճա­նա­պար­հից շե­ղվող­ներ, դո­քա կո­չվե­ցան սա­տա­նա, այ­սինքն` Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հա­կա­ռա­կորդ, որ ինք­նա­կա­մու­թյամբ էր չա­րա­ցել և ոչ թե գո­յու­թյամբ (ինչ­պես Պար­սից Ահ­րի­մա­նը): Դո­քա ըն­կան փա­ռաց պա­տվից, այ­նու­հե­տև հա­մա­րվե­ցան մար­դաս­պան և սկզբից մե­ղան­չող­ներ, հին օձ, Բե­լիար, այ­սինքն` զզվելի, փոր­ձիչ, իշ­խան մա­հու և ա­մե­նայն չա­րյաց պատ­ճառ, Բե­հեղ­զե­բուղ, բան­սար­կու և ստա­խոս[1]: Ամ­բողջ խմբի մեջ նա­խա­մո­լո­րը գլխավոր է նկատ­վում, դո­ցա իշ­խա­նու­թյունը մե­ղավոր կամ հե­թա­նոս աշ­խար­հի վրա է և կոչ­վում է «իշ­խա­նու­թյուն խավա­րի», իսկ դո­ցա գլխա­վորն` իշ­խան աշ­խար­հիս այ­սո­րիկ, ո­րոնք և յուրյանց չա­րա­գոր­ծու­թյանց հա­մար Աս­տու­ծո դա­տաստա­նին կեն­թար­կվեն[2]: Ուս­տիև ամ­բար­տավա­նու­թյունը հա­մար­վում է սկիզբն մե­ղաց (Սիր., Ժ 15), և Պողո­սը զգու­շաց­նում է Տի­մո­թեո­սին` ե­պիս­կո­պո­սու­թյուն չտալ ման­կա­հա­սակ­նե­րին, որ ամ­բար­տավա­նու­թյան մեջ չթևա­կո­խեն հրեշ­տա­կի պես (Ա Տիմ., Գ 6), որ ա­րու­սյակ էր և ան­կավ (Ես., ԺԴ 12-15): Ըստ ո­րում` սա­տա­նան ամեն կերպ գոր­ծում է Ավե­տա­րա­նի և Ե­կե­ղե­ցու դեմ (Մատթ., ԺԳ 19. Մարկ., Դ 15. Ղուկ., 12. Բ Կոր., Դ 4. Ա Տիմ., Է 15. Բ Տիմ., Բ 26. Ա Պետր., Ե 8. Հայտ., Ի 8) յուր ար­բա­նյակ­նե­րի մի­ջո­ցով և խոր­տակ­վում է Քրիս­­տո­սի զորու­թյամբ ու հավատ­քով:

Այս ա­մե­նից պար­զա­պես ե­րևում է, որ սա­տա­նան ոչ թե ինքն­ըստինքյան չա­րու­թյուն է. ինքնըստինքյան չա­րը գո­յու­թյուն չու­նի, այլ սա­տա­նա­յի կամքն է չար, ո­րից դուրս է գա­լիս չա­րի սկզբուն­քը: Ըստ ո­րում` և չարն ու­նի յուր սեր­մա­նո­ղը, յուր մար­գա­րեն, յուր դես­պա­նը և յուր մու­նե­տիկն այս աշ­խար­հում: Կամ պետք է ա­զատ կամ­քը գո­յու­թյուն չու­նե­նար, որ չա­րը չհե­տևեր, և կամ բար­վո ընտ­րու­թյունը չա­րու­թյան կա­րե­լիու­թյամբ միայն կա­րող է գո­վե­լի լի­նել: Հե­տևա­բար և բա­րին, Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ըն­թացքն և նո­րա մշակ­նե­րը կռվելու ա­րիու­թյուն ու­նին սա­տա­նա­յի դեմ (Ե­փես., Զ 12), որ ներ­կա­յա­նում է հե­թա­նո­սու­թյան, հրեու­թյան և առ­հա­սա­րակ խավա­րի ու տգի­տու­թյան մեջ: Եվ այդ բո­լոր հա­կա­ռակ ուղ­ղու­թյանց ու ե­րևույթ­նե­րի մեջ ոչ թե սա­տա­նան է ան­պատ­ճառ ան­ձամբ գոր­ծում, այլ ա­մե­նայն չար սկզբունք, չար ըն­թացք և նույնիսկ մար­դու ներ­քին կյան­քում պա­տա­հող զեղ­ծում ու եղ­ծում սա­տա­նա­յա­կան է կոչ­վում, քա­նի որ սա­տա­նան է «սկզբնա­չա­րը» և նա է նկատ­վում զա­նա­զան ա­նուն­նե­րի տակ ևս (հավեր­ժա­հարսն, քաջք, ալք և այլն. տե՛ս Հարց., 150. Հաճ., Թ 316): Ե­թե սա­տա­նան յուր էու­թյամբ ի­րա­պես չար ա­րա­րած լի­ներ, ան­շուշտ պետք է միշտ ներ­կա լի­ներ այն­տեղ, որ­տե­ղից չա­րը ել­նում է. այդ­պես է պարս­կա­կան եր­կվու­թյունն, որ ըն­դու­նում է մի ինք­նու­րույն չար գո­յու­թյուն: Այդ­պես է առ­հա­սա­րակ հե­թա­նո­սաց մեջ չա­րի գա­ղա­փարն յուր գո­յու­թյամբ, որ և մեր մեջ ա­նվամբ փո­խադ­րվել է` «դև» կո­չվելով (չաստված): Մինչ­դեռ սա­տա­նան, բա­րո­յա­պես չար լի­նե­լով, կա­րող է գրավել, հրա­պու­րել դեպի չա­րը և ոչ թե բռնու­թյամբ վա­րել: «Դեւքն ոչ ե­թէ բռնա­բար զոք վա­րեն ի կո­րուստ, այլ զմեղսն քաղց­րա­ցու­ցա­նեն ի կամս մար­դոյն, եւ ո­ղո­քա­նօք որ­սան զա­նուս­մունս ի խա­բէու­թիւն, որ­պէս բա­զում մար­դիկ զըն­կերս իւ­րեանց ի գո­ղու­թիւն ու յաւա­զա­կու­թիւն» (Ս. Հարք առ Ե­ղի­շեի, էջ 29):

Վաս­ն ո­րո և ճշմա­րիտ աստված­պաշ­տից միշտ պա­հանջ­վում է զգու­շա­նալ չա­րից և չա­րա­կամ անձ­նավո­րու­թյան կամ սա­տա­նա­յի խար­դավանք­նե­րից` հա­կա­ռակ հա­մաստվա­ծու­թյան, ո­րի մեջ ընդ­հան­րա­պես տեղ չու­նի չա­րը: Ըստ ո­րում` և մկրտվող քրիս­տոն­յա­յից Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին նախ պա­հան­ջում է «հրա­ժա­րիմք ի սա­տա­նա­յէն» ա­սել[3]: Դե­պի չարն ու չար անձն ու­նե­ցած վե­րա­բեր­մուն­քով ու հա­սո­ղու­թյամբ է ո­րոշ­վում մեր բա­րի կամքն ու տրա­մադ­րու­թյունը, ո­րո­շումն ու հաստա­տամ­տու­թյունն առ Աս­տված: Սա­տա­նա­յին ճա­նա­չե­լով ենք հավաստի, որ նա մեզ դրսից է գրավում, և մեր մեջ չա­րը գո­յու­թյուն չու­նի, այլ մեր կամքն է դեպի չարն ուղղ­վում հրա­պու­րվելով: Սա­տա­նան ա­նի­ծված է, ուստիև չա­րու­թյան վրա իշ­խա­նու­թյուն ու­նի ու կա­րող է խո­րա­ման­կու­թյամբ ու խա­բեու­թյամբ, ստա­խոսու­թյամբ և աշ­խար­հի ամեն հրա­պու­րիչ մի­ջոց­նե­րով քա­շել ան­հե­ռա­տես և ան­խե­լա­հաս մարդ­կանց դեպի յուր խավա­րը (Հաճ., Ի 383): Այս­պի­սով, ու­րեմն սա­տա­նան ու­զում է տի­րել մարդ­կանց, տի­րա­պե­տել աշ­խար­հը, դեպի չա­րը վա­րել ա­մե­նայն ինչ` հա­կա­ռակ Աս­տու­ծո տնօ­րի­նու­թյան. նա ու­զում է Քրիս­տո­սի տե­ղը բռնել, ուստիև նեռն է կոչ­վում կամ տի­րաք­րիս­տոս: Նա փո­խա­նակ Աս­տու­ծո դես­պա­նը լի­նե­լու, ճշմար­տու­թյան մշակ դառ­նա­լու և լույսին ծա­ռա­յե­լու, ինքն է կա­մե­նում ճշմար­տու­թյան լույս աղ­բյուրի տե­ղը բռնել (Բ Կոր., ԺԱ 14) և դո­րա հա­մար յուր ձգտման գոր­ծիք է դարձ­նում աշ­խար­հը և այդ աշ­խար­հի հրա­պույ­րով խա­բում մարդ­կանց: Եվ ա­հա նա մտնում է աշ­խար­հի մեջ և միա­նում է նո­րա հետ միա­կող­մա­նի կեր­պով Աս­տու­ծո դեմ: Սա­տա­նա­յի մեջ ու­րեմն անձ­նավո­րված է աշ­խար­հա­յին սկզբուն­քը: Այդ պատ­ճա­ռով և ա­ռա­քյալը սա­տա­նա­յին աշ­խար­հի աստված է ան­վա­նում. «Ա­պա թէ ի­ցէ եւս ծած­կեալ Ա­ւե­տա­րանն մեր ի մէջ կո­րու­սե­լոցն է ծած­կեալ, ո­րոց Աս­տուած աշ­խար­հիս այ­սո­րիկ կու­րա­ցոյց զսիրտս ան­հա­ւա­տիցն, զի մի՛ հա­գես­ցէ ի նո­սա լու­սա­ւո­րու­թիւն ա­ւե­տա­րա­նի փա­ռացն Քրիս­տո­սի, որ է պատ­կեր ա­նե­րե­ւու­թին Աս­տու­ծոյ» (Բ Կոր., Դ 4): Սա­տա­նա­յի և Աս­տու­ծո հա­կա­ռա­կու­թյունն ոչ այլ ինչ է, ե­թե ոչ` աշ­խար­հի և Աս­տու­ծո հա­կա­ռա­կու­թյունը, որ ծա­գում է մարդ­կա­յին կամ­քով աշ­խար­հի սոս­կա­կան ըն­թաց­քը բռնե­լուց: Եվ այս ըն­թաց­քի մեջ սա­տա­նան իշ­խա­նու­թյուն է ձեռք բե­րում նույնիսկ այ­նով, որ յուր հո­գևո­րու­թյամբ միա­նում է նո­րա հետ: Իսկ ե­թե նա ինք­նու­րույնա­բար լի­ներ Աս­տու­ծո հա­կա­ռա­կորդ և աշ­խար­հից դուրս, այն ժա­մա­նակ նա մի այլ աստված կնկա­տվեր. իսկ այդ Մա­նի­քե­ցոց ա­ղանդն է, որ ընդ­հան­րա­պես ջնջում է աստվա­ծու­թյան ճշմա­րիտ գա­ղա­փա­րը, զի աստվա­ծու­թյան ա­մե­նա­կա­րո­ղու­թյունից դուրս է երկ­աստվա­ծու­թյան կա­րե­լիու­թյունը: Հե­տևա­բար սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյունն ու զորու­թյունը մի­միայն աշ­խար­հի հետ միա­նա­լով է և կամ մար­դու մեջ բնա­կվելով ու նո­րան դաշ­նակ­ցե­լով: Նա ա­ռան­ձնա­պես գո­յու­թյուն ու­նե­նալ չի կա­րող, ուստիև մար­դուն դաշ­նակ­ցում է, որպեսզի յուր գո­յու­թյունը պահ­պա­նե. մար­դով է նա ապ­րում, հարա­տևում ու սնվում: Նա ամեն մի­ջոց­նե­րով տա­րա­ծում է կեղծ ի­մաստու­թյուն, թանձ­րաց­նում է մարդ­կանց սրտե­րը և բթաց­նում նո­րա հո­գու զգա­յա­րան­քը` Աս­տու­ծո խոս­քը չըն­դու­նե­լու և հա­կա­ռակ գոր­ծե­լու հա­մար և այդ­պես է հաստա­տում յուր իշ­խա­նու­թյունը հե­թա­նո­սու­թյան մեջ Քրիս­տո­սի դեմ[4]: Այդ պատ­ճա­ռով և Քրիս­տո­սին չհե­տևո­ղը հանձն­վում է սա­տա­նա­յին` հե­թա­նոս աշ­խար­հի կյան­քով (Ա Կոր., Ե 5): Հայտ է, որ սա­տա­նան խավա­րի ու խավա­րա­միտ ան­հատ­նե­րի և քայ­քա­յված ան­ձանց մեջ է կա­րո­ղա­նում բնա­կվել յուր գո­յու­թյան պահ­պա­նու­թյան հա­մար: Նո­րա կամ­քի ուղ­ղու­թյան հա­մե­մատ բնա­կա­տե­ղի է հիշ­վում խավա­րը (Եփ., Բ 2. Զ 12), որ­տեղ լույս չկա, և խո­զերն, ո­րոնց մեջ անսր­բու­թյուն ու կա­տա­րյալ մարմ­նա­սի­րու­թյուն է տի­րում (Մատթ., Ը 32): Այդ­տե­ղից նա ձգտում է ա­ռյու­ծի պես հար­ձա­կվել, խավար, ան­սուրբ ու մարմ­նա­սեր մարդ­կան­ցով կե­րակ­րվել ու նո­րա մեջ պաշ­տվել[5] (Ա Պետր., Ե 8. Եզ­նիկ, 149-153):

Արդ` ո­րով­հե­տև սա­տա­նան յուր գո­յու­թյունը պահ­պա­նում է` մի­միայն աշ­խար­հի սկզբուն­քը դառ­նա­լով կամ աշ­խար­հի միա­կող­մա­նիու­թյան հետ միա­նա­լով, ուս­տի ո՛չ սա­տա­նան և ո՛չ էլ նո­րա չար կամքն աստվա­ծա­յին տնօ­րի­նու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ չէ. անհ­րա­ժեշտ է մի­միայն աշ­խարհն, որ և Աս­տված ստեղ­ծել է, ուստիև սա­տա­նան անհ­րա­ժեշ­տի հետ միա­նա­լով է ապ­րում: Այդ­պես և կամ­քի ա­զա­տու­թյան գա­ղա­փա­րի մեջ կա բա­նավոր ա­րա­րա­ծի փոր­ձե­լու հնա­րավո­րու­թյունն ու չա­րի մտա­ծո­ղու­թյունը, սա­կայն ո՛չ այդ բա­նավոր ա­րա­րա­ծի ան­կու­մը և ո՛չ էլ բա­նավո­րա­պես չար մտա­ծո­ղու­թյունն անհ­րա­ժեշտ չեն Աս­տու­ծո տնօ­րի­նու­թյան ի­րա­գործ­ման հա­մար, թեև չեն էլ կա­րող խա­փա­նա­ռիթ լի­նել:

Բայց գի­տենք, որ Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյունն ա­մե­նայն ինչ ծա­ռա­յեց­նում է յուր տնօ­րի­նու­թյան ի­րա­գործ­ման. ըստ ո­րում, և սա­տա­նան յուր հա­կա­ռա­կու­թյամբ իսկ գոր­ծիք է դառ­նում դո­րա հա­մար: Ու­րեմն, սա­տա­նա­յի նշա­նա­կու­թյունն այն է, որ նա, թեև ա­կա­մա­յից, գոր­ծիք է դառ­նում Աս­տու­ծո ար­դա­րու­թյան հայտ­նվելուն մեղ­քի վրա: Սա­տա­նան մա­հի իշ­խա­նու­թյուն ու­նի մարդ­կանց վրա, զի մար­դիկ մա­հվան եր­կյու­ղով ծա­ռա­յում են սա­տա­նա­յին ու նո­րա խավա­րին (Եբր., Բ 14-15): Վաս­ն ո­րո Աստ­ված տա­լիս է յուր ար­դա­րու­թյան հայտ­նու­թյունը մեղ­քի ու մա­հվան իշ­խա­նու­թյան դեմ. ընդնմին և սա­տա­նա­յի աշ­խար­հա­յին կամ մա­հվան իշ­խա­նու­թյունը, հաստա­տե­լով մարդ­կանց ե­սա­պաշ­տու­թյան և աշ­խար­հա­պաշ­տու­թյան վրա, մի սոս­կա­լի պա­տիժ է դառ­նում այն մարդ­կանց գլխին, ո­րոնք նվի­րվել են սա­տա­նա­յի կամ աշ­խար­հա­յին սկզբուն­քին:

Այս­պես էր մին­չ ի Քրիս­տոս: Քրիս­տո­սով ըն­կավ սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյունը «եւ լու­ծաւ բռնու­թիւն նո­րա յորդ­ւոց մարդ­կա­նէ, որ տի­րէր մե­ղօք, յե­րե­ւիլ Փրկչին մե­րոյ» (Հաճ., Բ 489). ինչ­պես Քրիս­տոս էլ ա­սում է` «իշ­խան աշ­խար­հիս այ­սո­րիկ դա­տա­պար­տեալ է» (Հովհ., ԺԲ 31. ԺԶ 11): Բայց Քրիս­տոս ոչ թե սա­տա­նա­յին, այլ նո­րա իշ­խա­նու­թյունն ոչն­չաց­րեց, ուստիև այժմ սա­տա­նան ոչ թե մի բռնու­թյուն է, ոչ թե բախ­տի ծան­րու­թյուն է, ոչ թե մե­ղանչ­ման անխ­զե­լի դաշ­նա­կից է, ո­րից հավա­տա­ցյալը չկա­րո­ղա­նա հե­ռա­նալ, այլ փոր­ձիչ, փոր­ձու­թյան զորու­թյուն է, և նո­րա դեմ մարդ պետք է ար­թուն կե­նա, աղոթի Աս­տու­ծո և Ս. Հո­գով հաղթա­նակ տա­նե, ինչ­պես Քրիս­տոս պա­տվի­րում է: Այդ­պի­սով սա­տա­նան ա­զատ կամ­քի բա­րի ուղ­ղու­թյան հան­դեսն է վա­ռում, բայց նո­րա խայ­թո­ցը այլևս չէ ազ­դում, զի մար­դիկ ճա­նա­չում են մեղ­քի գար­շու­թյունն ու տան­ջան­քը, չեն դի­մում դեպի սա­տա­նա­յի դաշ­նակ­ցու­թյունը, որ կա­րող են[6], այլ ձգտում են դեպի Աս­տու­ծո ու նո­րա փրկու­թյան դու­ռը: «Այժմ իւ­րա­քան­չիւր ոք փոր­ձի առ ի յիւ­րոցն ցան­կու­թեանց ձգեալ եւ պատ­րեալ: Ա­պա այ­նու­հե­տեւ ցան­կու­թիւնն յղա­ցեալ` մեղս ծնա­նի, եւ մեղքն կա­տա­րեալ` զմահ ծնա­նին»[7]: Սա­տա­նա­յի փոր­ձու­թյունը կա­րող է ամ­րաց­նել հավա­տա­ցյալին և Աս­տու­ծո Հո­գու մեջ զորաց­նել. նա ստվեր է և ավե­լի մե­ծա­պես նկա­տե­լի է դարձ­նում մարդ­կանց ա­ռաջ Աս­տու­ծո լույսի փա­ռավո­րու­թյունը: Ոչ թե նա անհ­րա­ժեշտ է փրկա­գոր­ծու­թյան խորհր­դի ի­րա­գործ­ման, այլ նա յուր ստվե­րա­կան հա­կա­ռա­կու­թյամբ հան­դերձ ճշմար­տու­թյան հաղթա­նակն է փա­ռավո­րում: Ուստիև նա չի կա­րող հան­դեր­ձյալում ին­քյան ար­դա­րաց­նել ըստ Պո­ղո­սի դա­տա­պար­տած եզ­րա­կա­ցու­թյան. «Զի ե­թէ ճշմար­տու­թիւնն Աս­տու­ծոյ յի­մում ստու­թեանն ա­ռա­ւե­լաւ ի փառս նո­րա, զի՞ եւս ես իբ­րեւ զմե­ղա­ւոր դա­տիմ» (Հռովմ., Գ 7): Նա այդ չի կա­րող ա­սել, զի այդ­պես չէ ստեղ­ծված, այլ յուր ա­զատ կամ­քով հա­կա­ռակ է ե­ղել Աս­տու­ծո դեմ, ուստիև նզո­վվել է հավի­տյան: Քրիս­տո­սով էլ նա ջախ­ջա­խված է, և խավա­րի իշ­խա­նու­թյունը կա մի­միայն նո­րա հա­մար, ով որ, Քրիս­տո­սի լույսը թող­նե­լով, դեպի խավարն է ու­ղևոր­վում: Ճշմա­րիտ հավա­տաց­յալը հաղթող է, զի աստվա­ծա­յին պա­տե­րազ­մը մարմ­նավոր չէ, այլ հո­գևոր է, և աշ­խար­հա­յին սկզբուն­քի դի­մա­ցան հաղթե­լի` թե՛ այս­տեղ և թե՛ հան­դեր­ձյալում[8]:

 

 

 

[1] Հուդ., 6. Բ Պետ., Բ 4. Ծննդ., Գ 15. Եփես., Զ 12, 16. Կող., Բ 15. Ա Հովհ., Գ 8. Հովհ., Ը 44, 47. Հայտ., ԺԲ 9. Ի 2. Բ Կորնթ., ԺԱ 3, Ա Կոր., Զ 15. Եփ., Զ 11. Մատթ., ԺԲ 25, ԺԳ 39. Եբր., Բ 14. Իմաստ., Բ 24. Գործք, Ժ 38, Բ Կոր., Դ 4. Եփ., Բ 2. Զ 12. Ա Հովհ., Ե 19. Ղուկ., ԺԱ 15, 19. Զաք., Գ 1. Եզնիկ, 52-53, 113.

[2] Բ Կոր., Դ 4. Մատթ., ԻԵ 4, 41. ԺԲ 26. Հովհ., ԺԲ 31. ԺԴ 30. ԺԶ 11. Բ Կոր., Դ 4. Եփ., Բ 2. Զ, 12. Հուդ., 6. Բ Պետ., Բ 4:

[3] «Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք» (Ժամագիրք):

[4] Մատթ., Դ 5, 7. Տովբ., Զ. Հովբ, Ա-Բ, 7. Բ Կոր., ԺԲ 7. ԺԱ 14, 3. Դ 4. Եփես., Բ 2. Ա Կոր., ԺԲ 2. Բ Տիմ., Բ 26. Հովհ., Ը, 44. Մատթ., ԺԳ 19. Ա Հովհ., Բ 18:

[5] «Արդ` մի՞թէ որ զդեւսն պաշտիցէ, յաչս եւ ի բերանս զդեւսն համբուրեսցէ. ոչ. այլ զհրամանս դիւացն կատարել է կատարեալ դիւապաշտութիւն »: Ս. Հ. Մանդ., 193:

[6] Գործք, ԻԶ 18. Բ Կոր., Բ 11. Ա Տիմ., Ե 15. Եփես., Բ 1-8. Եզնիկ, 87, 89.

[7] Հակ., Ա 4. Ա Պետր., Ե 8-9. Բ Կոր., ԺԲ 7. տե՛ս § Փարպ., 358:

[8] Եփես., Զ 11-20. Հովհ., ԺԲ 31. Ա Կոր., ԺԷ 24-26. Հայտ., ԺԲ Գ 9, 10: «Դեւք ի գիշերի առաւել խիզախեն, զի խաւարասէրք են եւ դարանամուտք, որով պատերազմին միշտ ընդ մարդիկ: Մանաւանդ յորս գամագիւտ լինեն զթոյնս դառնութեան իւրեանց սերմանել խորհրդով բանիւ եւ գործով»: Մեկն. Ժամ., 389:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

20.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․