Չորս մոմ հանգիստ վառվում էին և դանդաղորեն հալչում… Այնպիսի լռություն էր տիրում, որ լսվում էր, թե նրանք ինչպես են ճրթճրթալով զրուցում միմյանց հետ:
Առաջինն ասաց. «Ես Հանգստությունն եմ: Ցավոք, ոչ ոքի պետք չեմ, մարդիկ չեն կարողանում ինձ պահպանել: Մնում է միայն հանգչել»: Եվ մոմի լույսը հանգեց:
Երկրորդն ասաց. «Ես Հավատն եմ, և ցավոք, պետք չեմ ոչ ոքի: Մարդիկ չեն ցանկանում իմ մասին լսել, այդ պատճառով էլ իմաստ չունի այլևս վառվել»: Եվ այս ասելով՝ հանգեց:
Երրորդ մոմը տխրելով՝ ասաց. «Ես Սերն եմ: Այլևս վառվելու ուժ չունեմ: Մարդիկ ինձ չեն գնահատում: Նրանք չեն կարողանում ո՛չ սեր նվիրել, ո՛չ ստանալ այն»: Եվ այս մոմն էլ հանգեց:
Հանկարծ մի մանկիկ վազեց սենյակ: Երեք հանգած մոմերը տեսնելով՝ վախեցավ ու բացականչեց. «Ի՞նչ եք անում: Դուք պետք է վառվեք: Ես վախենում եմ մթությունից», և լաց եղավ:
Չորրորդ մոմը հուզված ասաց. «Մի՛ վախեցիր ու մի՛ լացիր: Քանի դեռ ես վառվում եմ, մյուս երեք մոմերն էլ կարելի է ինձնից վառել: Ես Հույսն եմ»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի