Դա­տաս­տան եվ վեր­ջին վի­ճակ

Սո­վո­րա­կան կյան­քում մար­դիկ դա­տաս­տա­նի ա­ռաջ քննվում են, վասնզի նո­ցա զան­ցա­ռու­թյուն­նե­րը կա­րող են զա­նա­զան աս­տի­ճա­նավո­րու­թյուն­ներ ու­նե­նալ, այն է` երբ ան­գի­տա­կա­նու­թյան, կի­սամ­տու­թյան, անվճ­ռա­կա­նու­թյան, բռնա­դա­տու­թյան և այլ այս­պի­սի վի­ճա­կում են կա­տար­վում: Իսկ վեր­ջին դա­տաս­տա­նը կլի­նի մարդ­կանց արդեն վճռա­կա­նու­թյան հա­սած գոր­ծե­րի հա­մար և կկա­տա­րվի ոչ թե հարցուփոր­ձով, քննու­թյամբ ու դա­տով, այլ այդ­տեղ ե­րևան կգա այն ա­մենն, ինչ որ յու­րա­քան­չյուր մարդ ինքն ան­ձամբ ա­րել է յուր վրա` յուր դեպի Աս­տու­ծո փրկա­գոր­ծու­թյունը ցույց տված վե­րա­բե­րու­թյամբ: Քրիս­տոս ե­կել է ոչ թե դա­տե­լու, այլ փրկե­լու հա­մար և ու­րեմն նո­րան հավա­տա­ցո­ղը չի դա­տա­պար­տվիլ, մինչ­դեռ չհավա­տա­ցո­ղը «ար­դէն իսկ դա­տա­պար­տեալ է, զի ոչ հա­ւա­տաց յա­նուն Միած­նի Որդ­ւոյն Աս­տու­ծոյ: Այս իսկ է դա­տաս­տան, զի լոյս եկն յաշ­խարհ, եւ սի­րե­ցին մար­դիկ զխա­ւար ա­ռա­ւել, քան զլոյս, զի էին գործք իւ­րեանց չա­րու­թեան»[1]: Հե­տևա­բար հավատ­քը, լի­նե­լով մար­դու հո­գու ճրա­գը վա­ռո­ղը, ան­հավատն ոչ թե լու­սով կփայ­լի, այլ խավա­րով կմրրկի և նույնիսկ այդ է, որ դա­տաս­տա­նի ա­ռաջ կպար­զի յու­րա­քան­չյու­րի ճշմար­տու­թյունն ու մե­ղավո­րու­թյունը: Եվ այս ակ­նե­րև է, զի Աստ­ված, ա­մե­նա­գետ լի­նե­լով, պետք չու­նի հարց­նե­լով ի­մա­նա­լու յու­րա­քան­չյուր հո­գու ար­ժա­նավո­րու­թյունը, իսկ դա­տաս­տա­նի ա­ռաջ ներ­կա­յա­ցող այլ ան­ձինք ևս կա­րևո­րու­թյուն չեն ու­նե­նալ դա­տվո­ղի խոս­քե­րը լսե­լու, քա­նի որ նո­րա լու­սավոր կամ խավար տես­քը հայտ­նի վկա­յու­թյուն կլի­նի նո­րա ար­ժա­նյաց:

«Ա­մեն­քին, որ տե­սա­նի­ցեն զար­դարսն, ճա­նա­չի­ցեն զնո­սա` եւ ա­սաս­ցեն. սո­քա են զա­ւակ օրհ­նեալ յԱս­տու­ծոյ», - ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը[2]: Քրիս­տոս հայտ­նե­լու է այդ դա­տաս­տանն այ­նով, որ մեկ­նե­լու բա­ժա­նե­լու է ար­դար­նե­րին մե­ղավոր­նե­րից` հա­տու­ցա­նե­լով «իւ­րա­քան­չիւր` ըստ գործս իւր», վար­ձատ­րե­լով յուր ճշմա­րիտ հավա­տա­ցյալ­նե­րին ու պատ­ժե­լով չհավա­տա­ցող­նե­րին և ապս­տամբ­նե­րին[3]: Այդ բա­ժա­նու­մը կկա­տա­րե նա աստ­վա­ծա­յին զորու­թյամբ, յուր հրեշ­տակ­նե­րով ու սուր­բե­րով, ըստ ո­րում, ար­դար­նե­րին ու մե­ղավոր­նե­րին կջո­կե ի­րա­րից այն­պես, ինչ­պես հո­վիվը ա­ռանձ­նաց­նում է ոչ­խար­նե­րին այ­ծե­րից»[4]. ոչ­խար­նե­րին` ա­ջա­կողմն, այ­սինքն` դեպի աս­տվա­ծա­յին փա­ռաց լույսն ա­ռա­քե­լով, ուր դի­մել են նո­քա հավատ­քով, իսկ այ­ծե­րին` ձա­խա­կողմն, այ­սինքն` դեպի խավար` ըստ յու­րյանց լոկ աշ­խար­հա­յին տեն­չա­նաց: Այս զա­տուց­ման վի­ճա­կը լավ ու հա­կիրճ նկա­րագ­րված է թաղ­ման կար­գի մի սի­րուն աղոթ­քի մեջ. «Ու­րա­խա­նան բա­րիքն եւ ող­բան չարքն, բերկ­րին երկր­պա­գուքն Քրիս­տո­սի, եւ հա­ռա­չին ու­րա­ցողքն: Պսակքն յայտ­նին, եւ կու­սանքն խնդան. ա­ռա­գաստն զար­դա­րի, եւ ի­մաս­տուն կու­սանքն պատ­րաստք մտա­նեն ճրա­գունք վա­ռեալք: Իսկ յի­մար կու­սանքն դա­տար­կա­ցեալք, ճրագք ան­ցեալք, գլուխք խո­նար­հեալք, սիրտք տրտմեալք, ո­գիք լքեալք եւ տա­րա­կու­սեալք, հա­լա­ծին ի ձայ­նէ թա­գա­ւո­րին, որ ա­սէ, թէ` «Ոչ գի­տեմ զձեզ»: Խնդան ա­ջա­կող­մեանքն, եւ լան ձա­խա­կող­մեանքն, խայ­տան օ­դիքն, եւ մեր­ժին այ­ծիքն յե­րե­սաց Տեառն»...[5]: Այ­նու­հե­տև մեր ժա­մա­նա­կի ան­ցավո­րու­թյունը կմտնի հավի­տե­նա­կան հարա­տևու­թյան մեջ. հավա­տա­ցյալ­նե­րը լու­սեղեն մարմ­նով «աս­տուա­ծե­ղէն բնու­թեան հա­ղոր­դա­կից» կլի­նին`[6] հաս­նե­լով յու­րյանց ա­մե­նա­բարձր զար­գաց­ման, որ է հա­ղոր­դու­թյուն Աս­տու­ծո հետ: Իսկ ապս­տամբ մե­ղավոր­ներն յուրյանց ա­մե­նա­ցածր անկ­ման կմատ­նվին, որ է բա­ժա­նումն Աս­տու­ծուց: Իսկ այս­պի­սի վի­ճա­կից ինքնըստինքյան հաս­կա­նա­լի կեր­պով հե­տևում է, թե ի՞նչ կլի­նի այդ եր­կու կար­գի մարդ­կանց կյան­քը:

Ար­դար­նե­րի վի­ճա­կի մա­սին ա­ռա­քյալն ա­սում է. «Զոր ակն ոչ ե­տես, եւ ունկն ոչ լուաւ, եւ ի սիրտ մար­դոյ ոչ ան­կաւ, պատ­րաս­տեաց Աս­տուած սի­րե­լեաց իւ­րոց»[7]: Նո­ցա բնա­կու­թյան տեղն պայ­ծա­ռա­ցած է և աս­տվա­ծա­յին ա­նան­ցա­նե­լի լու­սով լու­սավոր­ված, որ է երկ­նավոր Ե­րու­սաղեմը կամ խա­ղա­ղու­թյան քա­ղա­քը և որ Աս­տու­ծուց պատ­րաս­տված է և սուր­բե­րին հատկաց­րած[8]: Այն­տեղ են բազ­մա­թիվ օ­թևան­նե­րը, այն­տեղ Քրիս­տոս յուր հավա­տա­ցող­նե­րին յուր եղ­բայր­ներն է դարձ­նում, ո­րոնք նո­րա հետ ժա­ռան­գում են աս­տվա­ծա­յին փառ­քի ե­րա­նու­թյունը[9]: Մինչ­դեռ մին­չև այդ ժա­մա­նակ հավա­տա­ցյալ­նե­րը միայն հավա­տում էին և հո­գու տե­սո­ղու­թյամբ էին տես­նում Աս­տու­ծո փառ­քը, այժմ ան­մի­ջա­պես ներ­կա են, և նո­ցա հավատ­քը դառ­նում է պարզ հա­յե­ցո­ղու­թյուն, ու նո­քա տես­նում են Աս­տու­ծո մե­ծու­թյունը մշտա­պես[10]: Վկա­յու­թյան խո­րա­նը կամ Աս­տու­ծո տա­ճա­րը այս­տեղ հավի­տե­նա­կա­նու­թյուն է ստա­նում և վե­րաց­նում է նո­րա երկ­րավոր ու հարա­բե­րա­կան ան­կա­տա­րե­լու­թյունը. նո­րա մեջ մի­միայն սրբու­թյուն է թա­գավո­րում, որ­տեղ մար­դիկ սուրբ կլի­նին, և Աստ­ված` միշտ նո­ցա մեջ: Այս կլի­նի կա­տա­րյալ դրախտն, որ­տեղ փոր­ձու­թյան ծա­ռի տեղ կլի­նի մի­միայն կյան­քի ծա­ռը[11], և որ­տեղ չի լի­նիլ երկ­րավոր ախ­տավոր, այլ` հրեշ­տա­կա­յին ա­նախտ կյանք[12]:

Երկ­րորդ` այս­տեղ չկա տրտմու­թյուն, այլ` միայն ու­րա­խու­թյուն. չկա մահ, այլ` հավի­տե­նա­կան կյանք Քրիս­տո­սի ան­շի­ջա­նե­լի լու­սո տակ[13]: Նո­րա հավա­տա­ցյալ­ներն ա­նա­պա­կան պայ­ծա­ռա­ցած մար­մին կստա­նան, կեր­պա­րա­նա­կից կլի­նին յու­րյան և հրեշ­տակ­նե­րի պես լի­նե­լով, մինչ­դեռ մին­չև այդ ժա­մա­նակ հրեշ­տակ­նե­րից ջոկ էին, այժմ կլցնեն նո­ցա թիվն ու նո­ցա խմբի մեջ մի դաս կկազ­մեն. Նո­քա «զան­ճառ լոյսն զգե­նուն ի Քրիս­տո­սէ յան­պա­տում եւ յա­նանց կեանսն»,- ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը:

Եր­րորդ` մար­դիկ երկ­րավոր կյան­քում ձգտում էին հե­տևել Քրիս­տո­սի, որ ժա­ռան­գեն նո­րա բա­րիք­նե­րը, իսկ հան­դեր­ձյալում այլևս ձգտել և աշ­խա­տել չի լի­նիլ, այլ, լի­նե­լով Քրիս­տո­սի ու­րա­խու­թյան մեջ, Քրիս­տո­սի հետ կվա­յե­լեն հավի­տե­նա­կա­նու­թյան այն բո­լոր բա­րիք­նե­րը, ե­րա­նու­թյունն ու շնոր­հը, ո­րոնց միայն շո­ղերն են այս­տեղ մարդ­կանց բաշխ­վում երկ­րավոր կյան­քի ան­կա­տա­րե­լու­թյան պատ­ճա­ռով[14]:

Վեր­ջա­պես նո­քա` Քրիս­տո­սի եղ­բայր­նե­րը, դառ­նա­լով ու­րա­խա­կից­նե­րը, նո­րան ա­թո­ռա­կից կլի­նին ու կմաս­նակ­ցեն այն ա­հեղ դա­տաս­տա­նին, որ պետք է պայ­թի ինք­նա­կա­մու­թյամբ դա­տա­պար­տված ան­հավատ և ամ­բա­րիշտ մարդ­կանց վրա[15]: Ու­րեմն Քրիս­տո­սի ճշմա­րիտ հավա­տա­ցյալ­նե­րը հավի­տե­նա­կա­նու­թյան մեջ կվա­յե­լեն Քրիս­տո­սի կա­տա­րյալ գոր­ծակ­ցու­թյունը, կե­նակ­ցու­թյունն և աս­տվա­ծա­յին ե­րա­նու­թյունը: Ըստ ո­րում, աշ­խար­հի վե­րա­հաս վախ­ճա­նի ժա­մա­նակ կեն­դա­նի մնա­ցած ճշմա­րիտ հավա­տա­ցյալ­ներն էլ հա­րու­ցյալ­նե­րի հետ «յափշ­տա­կես­ցուք ամ­պովք ընդ ա­ռաջ Տեառն յօդս եւ այն­պէս յա­մե­նայն ժամ ընդ Տեառն լի­նի­ցիմք»[16]:

Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը, գե­ղեց­կա­պես նկա­րագ­րե­լով հավա­տա­ցյալ­նե­րի այդ­պես առ Աստ­ված սլա­նա­լը, ո­րոնք կբարձ­րա­նան ու կխառ­նվին հրեշ­տակ­նե­րի խմբի մեջ ինչ­պես «լու­սա­փե­տուր սպի­տա­կա­կերպ ե­րամ ա­ղաւ­նեաց» և Քրիս­տո­սի կեր­պա­րան­քով զար­դա­րված, հա­պա ավե­լաց­նում է պատ­կե­րավոր բա­ցատ­րու­թյամբ.[17] «Արդ` զար­մա­ցեալք հար­ցա­նի­ցեն զօրքն վե­րինք լու­սե­ղէնք, յոր­ժամ տե­սա­նի­ցեն զներք­նա­գունդս սրբոց մարմ­նա­կա­նաց, զի առ Տէր ի ներ­քուստ թռու­ցեալ գնաս­ցեն, թէ ո՞վ են սո­քա, որ իբ­րեւ զամպս թռու­ցեալ են եւ իբ­րեւ զա­ղաւ­նիս ձա­գա­խառն ե­րա­մո­վին գան առ Տէր: Ա­պա լուի­ցեն ի Տեառ­նէ զպա­տաս­խա­նիս, ե­թէ սո­քա են, որք յիս յու­սա­ցեալ են, տա­րայց զնո­սա ի լեառն սրբու­թեան ի­մոյ եւ ու­րախ ա­րա­րից զնո­սա ի տա­ճա­րի ի­մում»:

Ի՞նչ կլի­նի ա­պա դա­տա­պար­տյալ­նե­րի վի­ճա­կը: Ան­շուշտ նո­ցա վի­ճա­կը ե­րա­նե­լյաց վի­ճա­կի կա­տա­րյալ հա­կա­պատ­կե­րը կլի­նի: Նո­ցա վի­ճա­կը կլի­նի հավի­տե­նա­կան մահ`զուրկ ու­րեմն Աս­տու­ծո տե­սու­թյունից[18]:

Երկ­րորդ` նո­ցա բնա­կու­թյունը կլի­նի ար­տա­քին խավա­րը` «ուր լալ ա­չաց է եւ կրճել ա­տա­մանց»` հո­գևոր տան­ջան­քի ծան­րու­թյան պատ­ճա­ռով, որ նո­ցա մեջ ան­մահ որ­դե­րի և ան­շեջ կրա­կի ներ­քին տո­չոր­մամբ վա­ռվելու է իբ­րև բոր­բո­քված հրո գե­հե­նի[19]:

Եվ եր­րորդ` այդ հավի­տե­նա­կան խավա­րի ու տան­ջան­քի մեջ կե­նա­կից կլի­նին նո­քա այն չար ո­գի­նե­րին, ո­րոնց գոր­ծա­կից են ե­ղել այս կյան­քում և նո­ցա են ճա­նա­չել յու­րյանց ա­ռաջ­նորդ[20]:

Ու­րեմն հավի­տե­նա­կան տան­ջան­քը կամ ա­նեծ­քը բա­ցա­սա­կան է ու դրա­կան. բա­ցա­սա­կա­նա­պես մե­ղավոր­նե­րը մեր­ժվելու են հավի­տյան Աս­տու­ծո ե­րե­սից և այն ամեն ե­րա­նու­թյուն­նե­րից, ո­րոնք միայն Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյամբ կա­րե­լի է վա­յե­լել. նո­քա զրկվելու են լու­սո նշույ­լից, ու­րա­խու­թյունից ու վա­յելք­նե­րից, զրկվելու են հավա­տա­ցյալ­ների ու հրեշ­տակ­նե­րի ըն­կե­րու­թյունից, կտրվելով սի­րո որևիցե բա­րի­քից: Իսկ դրա­կա­նա­պես` նո­քա ընկ­նե­լու են կա­տա­րյալ տան­ջան­քի կամ ըստ հինգ զգա­յա­րա­նաց` հրո, ար­տա­սու­քի, կրճման, խավա­րի ու որ­դի ա­նընկ­ճե­լի խայ­թոց­նե­րի տակ`[21] կե­նակ­ցե­լով դա­տա­պար­տված մարդ­կանց ու սա­տա­նա­յի ան­տա­նե­լի շրջա­նին և զուրկ մնա­լով նույնիսկ այն բա­րիք­նե­րից, ո­րոնք այս կյան­քում վա­յե­լում են ա­մե­նա­չար մար­դիկ ան­գամ աս­տվա­ծա­յին ո­ղոր­մա­ծու­թյամբ:

Հավի­տե­նա­կան այս դա­տա­պար­տու­թյան ա­պա­ցույցը տես­նում է յու­րա­քան­չյուր մարդ յուր խղճի վկա­յու­թյամբ, այլև այս կյան­քում փոր­ձով իսկ հա­մոզ­վում է, որ Աս­տու­ծո ար­դա­րու­թյան օրեն­քի հե­տևան­քը ճշմա­րիտ հա­տու­ցումն է, և յու­րա­քան­չյուր մարդ, կեն­դա­նու­թյան աղ­բյուր Աս­տու­ծո հետ լի­նե­լով, բնա­կա­նորեն վա­յելք­նե­րի պետք է հան­դի­պի, իսկ նո­րա­նից հե­ռա­ցո­ղը` դա­տա­պար­տու­թյան: Այս­տե­ղի վարձն ու պա­տի­ժը, ներ­քին խա­ղա­ղու­թյունն ու եր­ջան­կու­թյունը, տան­ջանքն ու ան­բախ­տու­թյունը նա­խաս­տվեր են և սկզբնավո­րու­թյուն հան­դեր­ձյալի հա­տուց­մանց, ո­րոնց հա­մե­մատ և պետք է վա­յե­լենք հավի­տե­նա­կան կյան­քի քաղց­րու­թյունը կամ դառ­նու­թյունը կա­տա­րյալ չա­փով[22]:

Բայցև ոչ միայն մեր խիղ­ճը, Աս­տու­ծո օ­րի­նաց վրա դա­տո­ղու­թյունն ու մեր կյան­քի փոր­ձերն են հաս­տա­տում հան­դեր­ձյալ կյան­քի այդ վի­ճա­կը: Աշ­խար­հի հառաջա­դի­մու­թյունն ևս մի ան­շեղ ա­պա­ցույց է, որ նո­րա վախ­ճա­նը պետք է ա­մե­նայ­նի կա­տա­րե­լու­թյունը լի­նի և ոչ թե հետ­սան­կու­մը: Աստ­վա­ծա­դիր օրենք­նե­րը տա­նում են աշ­խար­հը հառաջա­դի­մա­կան ըն­թաց­քով, ո­րի մեջ այժմ դեռևս չար ու բա­րի կամ­քե­րի ընդ­հա­րում­ներն ենք տես­նում, մինչ­դեռ այն ժա­մա­նակ վերջ­նա­կա­նա­պես պետք է հավա­սա­րու­թյուն տի­րա­պե­տե և աս­տվա­ծա­յին վճիռն ի­րա­կա­նա­նա իբ­րև պսակ այդ ըն­թաց­քին:

Բնա­գի­տա­կան հե­տա­զոտու­թյուն­նե­րը ևս անհ­րա­ժեշ­տա­պես գա­լիս են այս եզ­րա­կա­ցու­թյան, որ ներ­կա աշ­խարհն այս դրու­թյամբ հավի­տե­նա­կան չէ, այլ վերջ ու­նի, և ե­թե այդ վեր­ջը յե­տա­դի­մա­կան հա­յաց­քով դա­տենք, կգանք այն հե­տևան­քին, որ աշ­խար­հը վերս­տին պետք է ընկ­նի յուր ստեղ­ծա­գոր­ծու­թյան ժա­մա­նակ ե­ղած վի­ճա­կի մեջ և Աս­տու­ծո ան­մի­ջա­կան ներ­գոր­ծու­թյան տակ: Սա­կայն կյան­քի փոր­ձը և աշ­խար­հի ըն­թաց­քը ցույց են տա­լիս, որ բնա­կան է հառաջա­դի­մու­թյունն և ա­նընկ­ճե­լի, հե­տևա­բար վե­րը[23] նկա­րագ­րած տիե­զե­րա­կան մեծ հեղա­փո­խու­թյունից հետո աշ­խար­հը, հրով զտվելով, մարդ­կա­յին լու­սեղեն ե­րա­նու­թյան հա­մե­մատ կեր­պա­րանք կստա­նա, և կլի­նի նոր եր­կիր ու նոր երկ­ինք, և` «Աս­տուած ա­մե­նայն յա­մե­նայ­նի»[24]: Ուստիև Ս. ա­ռա­քյալը ե­րաշ­խավո­րում է այս վերջ­նա­կան նո­րո­գու­մը` ա­սե­լով. «Սի­րե­լիք, այժմ որ­դիք Աս­տու­ծոյ եմք, չեւ եւս է յայտ, ե­թէ զինչ լի­նե­լոց ի­ցեմք, գի­տեմք, զի յոր­ժամ նա յայտ­նես­ցի, նման նմա լի­նե­լոց եմք, զի տե­սա­նե­լոց եմք զնա որ­պէս եւ էն»[25]:

Բայց ե­թե կա­մե­նանք վեր­ջին այդ վի­ճա­կի հարա­ցույցը գտնել կամ տես­նել նաև մեր կյան­քի հառաջա­դի­մա­կան ըն­թաց­քի սկզբումն իսկ, այդ ոչ թե պետք է ո­րո­նենք ան­կյալ մարդ­կու­թյան մեջ, որ ժա­մա­նա­կավոր հե­տա­դի­մու­թյուն էր և ոչ աս­տվա­ծա­դիր կարգ, այլ, ինչ­պես ա­սա­ցինք, պետք է նկա­տենք նույնիսկ Աս­տու­ծո ա­րար­չա­գոր­ծու­թյան ըն­թաց­քի մեջ, ա­ռա­ջին մար­դու օ­րե­րում: Առ­հա­սա­րակ յու­րա­քան­չյուր գոր­ծի ըն­թացքն այն ժա­մա­նակ է միայն ո­րոշ ու ե­րաշ­խավո­րված, երբ նո­րա գա­ղա­փա­րը կա յուր սկզբնա­ռու­թյան մեջ: Աս­տու­ծո մեջ էր և աշ­խար­հի ըն­թաց­քի ու վախ­ճա­նի գա­ղա­փա­րը, որ պետք է մարդ­կա­յին ա­զա­տա­կա­մու­թյամբ ի­րա­գոր­ծվեր[26]: Ե­թե Ա­դա­մը յուր կամ­քով հավա­տա­րիմ մնար յուր Ստեղ­ծո­ղին, նա պետք է վա­յե­լեր այն­պի­սի ե­րա­նու­թյուն, որ այլևս կաս­կա­ծի տե­ղիք չտար յուր շրջա­պա­տող ի­րա­կա­նից տար­բե­րե­լու հան­դեր­ձյալ կյան­քի հավա­տա­վաս­տակ փառ­քի կա­տա­րե­լու­թյունը: Սա­կայն նա ըն­կավ ինք­նա­կա­մու­թյամբ և վերս­տին նոր ու ճշմա­րիտ ճա­նա­պար­հի վրա ոտք դնե­լու հա­մար փրկչա­կան ձեռ­քի կար­կառ­ման կա­րոտեց: Փրկչա­կան նոր ճա­նա­պար­հի վրա այժմ ըն­թա­նում ենք և հավատ­քի զար­դա­րան­քով դի­մում ենք դեպի փա­ռաց պսա­կը: Մենք Քրիս­տո­սով կհաս­նենք այդ նոր դրախ­տա­յին փա­ռաց, ո­րից սա­կայն ևս ընկ­նե­լու երկ­րավոր փոր­ձու­թյուն չենք տես­նիլ: «Նո­վաւ ե­ղեաք եւ նո­վաւ փրկե­ցաք եւ առ նա եր­թի­ցուք»[27], - ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը:

 

 

 

[1] Հովհ., Գ 18, 19. Ե 22:

[2] Մաշտոց, 649:

[3] Մատթ., ԺԶ 27. Գործք, Ա 11. Հայտ., ԻԲ 12:

[4] Մատթ., ԺԳ 49, 50. ԺԹ 28. Ա Կոր., Զ 2, 3. «Զի կացուցանողէն որոշին օդիքն եւ այ­ծիքն. եւ կան ձախակողմեանքն ամօթով, զի ամենայն գործք չար, զոր գործեալ իցեն, կերպարանին ի նոսա եւ յանդիմանեն զնոսա առաջի ահեղ ատենին Քրիստոսի: Իսկ աջակողմեանքն զուարթ երեսօք կան առաջի Քրիստոսի, պարծեցեալ ի փառս, զոր իւրեանց վաստակօքն ստացեալ իցեն »: Մեկն. Ժամ., 304:

[5] Մաշտոց, 513. Հմմտ. Ղազար Փարպ., էջ 387, 519:

[6] Մատթ., ԺԳ 43. ԺԵ 2. Բ Պետ., Ա 4:

[7] Ա Կոր., Բ 9. Հաճ., Ի 71-90:

[8] Կող., Ա 12. Հայտ., ԻԱ 23. Եղիշե, 353-354. Գաղ., Դ 25. Եբր., ԺԲ 22. Հայտ., Գ 12. ԻԱ 2, 10:

[9] Հովհ., ԺԴ 2. Եբր., Բ 11. Հռ., Ը 17. Հովհ., ԺԷ:

[10] Ա Կոր., ԺԳ 12. Բ Կոր., Ե 7. Հովհ., ԺԴ 3. ԺԷ 24. Հայտ., ԻԲ 4. Եղիշե, 218:

[11] Ծննդ., Բ 9. Գ 22. Հայտ., ԻԲ 1, 2. Բ 7. ԻԲ 19:

[12] Ղուկ., Ի 34-36. Ա Կոր., Զ 13-15, 50:

[13] Հակ., Ա 12. Հռ., Ը 17. Ա Պետ., Ա 4. Եբ., ԺԱ 10. Դան., ԺԲ 3:

[14] Մատթ., ԻԵ 21. Բ Կոր., Ե 16-18. Սաղմ., ԼԶ 11:

[15] Ղուկ., ԻԲ 30. Ա Կոր., Զ 2. Հարց., 738:

[16] Ա Թես., Դ 14-16, Ե 23. Կող., Ա 28. Եփ., Դ 13. Շարական, էջ 660, 650, 664, 665. Եղիշե, 274:

[17] Տե՛ս Մաշտոց, 623:

[18] Հռովմ., Բ 8. Զ 16, 21, 23. Մատթ., Ե 20. ԻԵ 46:

[19] Մատթ., Ը 12. ԻԵ 30. Մարկ., Թ 42-44. Մատթ., Գ 12. Հայտ., ԺԴ 10, Ի 10. Եղիշե, 359:

[20] Մատթ., ԻԵ 41. Հայտ., Ի 10:

[21] Ս. Հովհան Իմաստասեր, անդ, էջ 14:

[22] Մատթ., ԻԵ 23:

[23] Տե՛ս գլուխ ԾԱ:

[24] Ես., ԿԵ 17-18. Եզնիկ, 272:

[25] Ա Հովհ., Գ 2. Մատթ., ԺԹ 26. Ա Կոր., ԺԵ 2, 26-28. Եփես., Ա 10. Փիլ., Բ 10-11:

[26] Տե՛ս վերը, գլուխ ԺԳ § ԺԶ:

[27] Հաճախապատում, Ժ 493. Եղիշե, 78:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

16.01.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․