Մի ծեր օրական երեք պաքսիմատ էր ուտում: Երբ հյուր եկավ նրա մոտ, նրա առաջ դրեց վեց պաքսիմատ, իսկ երբ կերան, հասկացավ, որ եկվորին չբավականացրեց, բերեց ևս երեք հատ նրա համար: Եվ երբ սեղանից վեր կացան, մեղադրեց հյուրին և ասաց. «Կրոնավորը պարտավոր է շատ չուտել»: Հյուրը թողություն խնդրեց և գնաց: Իսկ ծերը հաջորդ օրը կերավ իրեն սահմանված չափով և սաստիկ սոված մնաց, հաջորդ օրն` առավել ևս, իսկ երրորդ օրը չկարողացավ տանել սովը, ընկավ Աստծո առաջ և լաց եղավ: Եվ Տիրոջ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Այդպես եղավ, որովհետև դատեցիր եղբորը: Չգիտե՞ս, որ ով ինչ կարողանում է անել, իր անձով չի անում, այլ` Աստծո շնորհով: Արդ, այլևս այդպես չանե՛ս»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016