Հարցրին ծերին, թե ինչ է այն խոսքը, թե. «Ամեն դատարկ խոսքի համար պատասխան եք տալու (Մատթ. ԺԲ 36)», ծերն ասաց. «Նյութեղեն, մարմնավոր իրերի մասին ցանկացած խոսք դատարկաբանություն է: Միայն հոգու փրկության մասին խոսքն է, որ դատարկաբանություն չէ, սակայն լավագույնը լռելն է, քանզի մինչդեռ խոսում ես լավը` մեջտեղ է գալիս նաև վատը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016