Հարցրին Հովհաննես Կարճահասակին, թե ինչպես կարող է աղտեղի մարդը, իր անձը թողած, բամբասել ուրիշներին: Եվ նա ասաց. «Լսի՛ր առակը. մի մարդ կամեցավ աղքատ կին առնել, քանզի ինքը ևս աղքատ էր: Մեկ այլ կին, նույնպես աղքատ, ևս ցանկացավ նրան, և երկուսին էլ վերցնելով` տարավ իր տունը, և երկուսն էլ մերկ էին: Երեկոյան մի կինը դուրս եկավ և սկսեց հավաքել աղբանոցներում և փողոցներում ընկած հնոտի շորեր և կարկատելով դրանք` իր ամոթույքների համար ծածկոց սարքեց: Եվ երբ այդ տեսավ մյուս կինը, ամուսնուն ասաց. «Տեսնո՞ւմ ես այս բոզին, որ մերկ շրջում է և չի ամաչում»: Իսկ նա ասաց. «Իսկ դու ամենևին չե՞ս ամաչում քո մերկությունից և բամբասո՞ւմ ես նրան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016