Ոմն եղբայր սատանայի ազդեցությամբ ընկավ շնության մեջ: Հայրերից մեկն ասաց. «Ո՜հ, ի՜նչ չարիք գործեց»: Որոշ ժամանակ անց ննջեց այն եղբայրը, որ մեղանչել էր, և Տիրոջ հրեշտակը տարավ նրան ծերի մոտ և ասաց. «Ահա, ում որ դատեցիր, ննջեց, և Աստված ասում է. «Ո՞ւր կհրամայես տանել սրան` Արքայությո՞ւն, թե՞ գեհեն, որովհետև դու Ինձ իշխանությունից զրկեցիր և ժամանակից առաջ դատեցիր սրան»: Եվ ծերը մինչև մահվան օրը զղջման արտասուքներ էր թափում այդ խոսքի համար, մինչև որ Աստված թողություն շնորհեց նրան:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016