23 Նոյեմբեր, Շբ
Հարցրեցին մի անգամ հայր Մակարին իր աշակերտները, թե ի՞նչ է մեծը և ինչ` փոքրը: Եվ նա ասաց. «Ով իր խորհուրդների մեջ փոքր է տեսնում` ուրեմն մեծ է, և ով մեծ է պատկերացնում` փոքր է»: Եվ նրան ասացին. «Մեկնի՛ր մեզ այդ ասածդ, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Սրբե՛ք ձեր սրտերը և կհասկանաք ասածս»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016