22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Դատելու մասին

Հայր Անտոնիոսը մարգարեացավ հայր Ամոնի մասին և ասաց. «Դու մեծապես կառաջադիմես Աստծո երկյուղի մեջ»: Հանեց նրան իր սենյակից դուրս, ցույց տվեց մի մեծ ժայռ և ասաց նրան. «Հայհոյի՛ր այս վեմին, ապտակի՛ր և հարվածի՛ր դրան»: Եվ նա այդպես արեց: Ասաց նրան հայր Անտոնիոսը. «Քեզ որևէ բան ասա՞ց այդ վեմը»: Նա ասաց` ո՛չ: Անտոնն ասաց. «Դու նույնպես ապագայում պետք է հասնես այդ չափին»: Եվ այդպես էլ եղավ, քանզի այնպիսի գերազանցության հասավ հայր Ամոնը, որ իր անմեղության շնորհիվ բնավ մոռացավ` ինչ բան է չարությունը: Իսկ երբ նա եպիսկոպոս դարձավ, նրա մոտ մի կույս բերին, որ հղի էր, և ասացին. «Սրա վրա ապաշխարության կարգ սահմանի՛ր, հա՛յր»: Իսկ նա խաչակնքեց նրա որովայնը և պատվիրեց տալ նրան երկու կտավ և ասաց. «Միգուցե ճանապարհ գնալիս մեռնի ինքը կամ զավակը, և պատանք չգտնվի նրանց համար»: Իսկ նրանք ասացին. «Ի՞նչ ես անում, հա՛յր, դրան պատժի կանոն սահմանի՛ր»: Իսկ նա ասաց. «Դուք էլ եք տեսնում, եղբայրնե՛ր, որ նա մահամերձ է, ես ի՞նչ անեմ սրան»: Եվ արձակեց նրան:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․