23 Նոյեմբեր, Շբ
Երկնքի ներքո մի դև նստում է մի ամպի վրա, ձկան կարթից կախում ոսկու մի փայլփլուն մեծ ձուլակտոր և սպասում, թե դեպի հանդերձյալ աշխարհ բարձրանալիս ով կընկնի իր ձեռքը: Առաջինը հանդիպում է մի բարեպաշտ հողագործի հոգի, որը բարձրանում էր դեպի վեր և հարցնում նրան.
- Ի՞նչն է քեզ այդքան ուժ տալիս դեպի վեր բարձրանալ, երբ սովորական արարած ես, այլ ոչ թե հրեշտակ:
Հողագործը պատասխանում է.
- Սերն առ Աստված, սիրո զորությունն է, որ ինձ ուժ է տալիս և մոտեցնում Աստծուն:
Դևը մտմտում է և շարունակում.
- Բայց ինչպե՞ս հաջողությամբ անցար գայթակղությունների և փորձությունների ծուղակների միջով, որոնք այդքան խորամանկորեն պատրաստել էինք:
Հողագործը պատասխանում է.
- Խոնարհության շնորհիվ: Այս ճանապարհին սիրո զորությունն ինձ մոտեցնում է Աստծուն, իսկ խոնարհությունը՝ զերծ պահում բոլոր փորձություններից, որովհետև ազատում է բոլոր կախվածություններից և կապվածություններից...
Դևն ասում է.
- Ինձ խանգարում ես, արա՛գ անցիր, որովհետև մի մեծահարուստի հոգի է ոգևորությամբ և ցնծությամբ այս կողմ գալիս…
Հովհաննես Մանուկյան