25 Նոյեմբեր, Բշ
Տնօրենը դռնապանին իր աշխատասենյակ կանչեց.
- Ես ուզում եմ որպես դռնապան աշխատել՝ տնօրեն մնալով: Իսկ դու ինձ կօգնես այդ հարցում:
- Դա դժվար չէ, միայն անհասկանալի է, թե դա Ձեզ ինչու է անհրաժեշտ: Չնայած, դա իմ գործը չէ… - ասաց դռնապանը:
- Ղեկավարությունը պահանջում է, որպեսզի տնօրեններն ավելի մոտ կանգնած լինեն մարդկանց: Հենց դա էլ կանենք: Սակայն հրամայում եմ, որպեսզի ինձ որպես տնօրենի դիմեք, այլ ոչ թե՝ դռնապանի:
- Իսկ Դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում,- չհասկացավ դռնապանը:
- Դու ինձ հուշիր այն ամենն, ինչ դռնապանը պարտավոր է անել, սակայն և՛ դու, և՛ մյուսներն ինձ Իվան Իվանովիչ կդիմեք՝ ինչպես տնօրենի, և ամեն բան այդ նույն ոգով:
- Գիտե՞ք, թե ինչ, Իվան Իվանովիչ. դռնապանի աշխատանքն իհարկե կարող եք սովորել, սակայն չեք կարող ինքներդ Ձեզ իսկապես հասարակ մարդ զգալ:
- Այդ ինչո՞ւ չեմ կարող:
- Որովհետև երբեք չեք կարող մոռանալ, որ տնօրեն եք:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի