Մի կին իր մերձիմահ զավակին հասցնում է հայտնի վանքերից մեկը, որը հայտնի էր իր հրաշագործություններով և թախանձագին խնդրում վանականներին, որպեսզի իր աղջկան օգնեն: Վանականները գալիս են և բժշկության աղոթք կարդում հիվանդ երեխայի համար, սակայն որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Վանահայրը հրավիրում է վերջին վանականին աղոթելու համար: Սա ևս գալիս է և աղոթք կարդում և վհատված կնոջ զավակն առողջանում է: Բոլորն ապշահար նայում են միմյանց և վանահորը հարցնում.
-Ինչպե՞ս հասկանալ` մենք մշտապես պահեցինք պատվիրաններն ու վանական կանոնները, սակայն Աստված գործեց այն վանականի միջոցով, ով մշտապես ձախողվել է և տկար եղել:
Վանահայրը պատասխանում է.
- Թեև նա մշտապես ձախողվել է և անհաջողության մատնվել, սակայն այդպես էլ երբեք չհեռացավ վանքից ու շարունակաբար պայքարելով մոտեցավ Աստծուն, քանի որ կատարելապես ձեռք բերեց ապաշխարության հոգին, որն ավելինէ, քան ձեր ձեռք բերած բոլոր հոգևոր կարողություններն ու բարձունքները: Ապաշխարության հոգին է հաղթության ուղին, այլ ոչ թե այս կամ այն հոգևոր գործը, զորություն ու կարողություն ձեռք բերելը: Դրա համար էլ Աստված նրա միջոցով գործեց:
Ապաշխարության հոգին է ճանաչողության ամբողջական այն ուղին, ուր իրապեսճանաչում ես Աստծուն, ինքդ քեզ և աշխարհը:
Հովհաննես Մանուկյան