Մի ծեր վանական, հսկա պարկն ուսին, ճանապարհով քայլում է: Մի երիտասարդ միանում է նրան և ծաղրելով հարցնում.
-Հա՛յր սուրբ, ձգտո՞ւմ ես սուրբ լինել, դա անհնար է, մենք չենք կարող պահել պատվիրանները, քանի որ այս ժամանակակից աշխարհում սուրբ լինել հնարավոր չէ: Ավելի լավ է ապրել այնպես, ինչպես ստացվում է և հնարավոր է:
Վանականը նրան ասում է.
-Ի՞նչն է ավելի հեշտ՝ այս մեծ պարկը յոթ կիլոմետր տանելը, թե՞ յոթ օր պահք պահելը:
Երիտասարդը մտածում է և պատասխանում
. -Տուր այդ պարկը, տե՛ս՝ ինչպես կարող եմ այն տանել:
Երբ երիտասարդը հսկա պարկը շալակում է և կքված հազիվ յոթ մետր քայլում, խնդրում է.
-Հա՛յր սուրբ, այս պարկը վերցրու. չեմ կարողանում տանել, այն շատ ծանր է, անհնար է դա յոթ կիլոմետր շալակած տանելը:
Վանականն ասում է.
-Ուրեմն, յոթ օր պահք պահիր, արա այն, ինչն ավելի հնարավոր է, իսկ եթե նշես, թե դա էլ չես կարող, նշանակում է՝ ծույլ ես և քո ծուլությունն ես արդարացնում, անշուշտ, սուրբ լինելը դժվար է, բայց՝ ոչ անհնար:
Հովհաննես Մանուկյան