Ենթադրությունները

Ճամփեզրին երկու հոգի կանգնած զրուցում էին: Մի գինեմոլ անցավ նրանց կողքով ու մտածեց.

- Նրանք երևի հիմա պայմանավորվում են միասին գինետուն գնալու և խմելու մասին:

Եվ իր բոլոր գործերը մոռանալով՝ շտապեց գինետուն:

Հետո անառակ կյանք վարող մեկն անցավ ու մտածեց.

- Ահա, մարդիկ օրը ցերեկով, առանց վախենալու պայմանավորվում են մարմնական հաճույքների մասին: Իսկ ես ինչո՞վ եմ նրանցից պակաս:

Եվ ճանապարհը փոխելով՝ գնաց զվարճանալու:

Մի արդար մարդ էլ անցավ նրանց մոտով և ինքն իրեն ասաց.

- Ահա, մարդիկ բարի զրույցների համար ժամանակ են գտել, իսկ ես՝ մեղավորս, արդեն երեք օր է ժամանակ չեմ գտնում հիվանդ հարևանիս այցելելու:

Եվ իր բոլոր հոգսերը մի կողմ թողած՝ շտապեց հարևանին տեսակցության:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

02.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․