Երբ անարդարություն ես տեսնում

- Մի՞թե դեռևս նախորդ անգամ չասացի քեզ, որ երբ վստահությամբ ամբողջովին բացես սիրտդ Աստծու առջև, Նա ներս կմտնի ու սիրտդ կդարձնի անկարող մեղք գործելու։ Հասկանո՞ւմ ես ինձ։

Տերը, որ բնակվում է մեր սրտում, սիրում է մեզ, հեզություն ու բարություն է տալիս։ Եթե անգամ ցանկանանք էլ զայրանալ, մեկին վատություն անել, չենք կարողանա։ Այդժամ իրականանում են խոսքերը․ «Կենդանի եմ այսուհետև. բայց ոչ թե ես»․․․

Դու վերապրում ես դա, և սիրտդ ինքն է աղաղակում այդ խոսքերը ներսումդ․․․ Այդ պատճառով էլ Պողոսն ուրախությունից խենթացել էր, երբ գոչում էր դա։

Մի՞թե Քրիստոս փոխվել է։ Ո՛չ։ Այժմ էլ այնպիսին է, ինչպիսին էր․․․ Իսկ մենք ինչո՞ւ ենք նախ խոստանում, որոշում ընդունում․․․ իսկ հետո ինչ-որ բան է կատարվում, որ մենք նորից վերադառնում են այն կետին, որից սկսել ենք և պետք է կրկին հիշեցնել նույն բանը։

Դա տեղի է ունենում եսասիրության պատճառով։ Ուստի աչքաթող մի՛ արա քո ներքին վիճակը, որպեսզի չբավարարես բանսարկուին։ Ջերմ սիրով ու փափագով աղոթիր՝ ամբողջովին տրվելով Քրիստոսին։ Եվ իմացիր, որ երբ անարդարություն ես տեսնում, և շունչդ այնպես է կտրվում բողոքից, որ անգամ չես կարողանում խոսել, և եթե անգամ զսպում ես քեզ, որպեսզի ոչինչ չասես, ապա արդեն իսկ դուրս ես ճիշտ կարգավորումից․․․ Քո պարտության մասին է վկայում արդեն այն, որ ստիպված ես «զսպել քեզ»․․․

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

09.08.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․