23 Նոյեմբեր, Շբ
Մի վազորդ գանգատվելով գալիս է ուսուցչի մոտ և ասում.
- Ինչքան փորձում եմ վազքուղում առաջինը հասնել, միշտ վերջին տեղում եմ հայտնվում, թեև Աստծուն հավատում եմ և հաջողություն հասնելու համար միշտ աջակցություն խնդրում:
Ուսուցիչը պատասխանում է.
- Ի վերջո ինքդ քեզ չես ցանկանում իրապես ճանաչել. կաղալով ու ձեռնափայտով վազքուղի ես դուրս գալիս և ուզում ես վազորդների հետ մրցել ու հաղթել: Նախ, տկարությունդ գիտակցիր և ընդունիր, այնուհետև բժշկվիր և դրանից հետո մրցավազքին մասնակցիր:
Հովհաննես Մանուկյան