14 Մարտ, Ուր, Մեծ պահքի ԺԲ օր

Երբ փառաբանում ենք Աստծուն ոչ միայն խոսքով, այլ նաև գործով

Տերը շնորհել է մարդուն մեծագույն պարգև՝ կյանքը, որի դիմաց Տիրոջն ուղղված երախտագիտությունն ու փառաբանությունը բավարար չեն, հարկավոր է ավելի մեծ զոհողություն՝ բարի գործերի զոհողություն, առանց որի հաճելի չէ Աստծուն ուղղված փառաբանությունը, քանի որ, ըստ Սուրբ Գրքի՝ օրհնությունը գեղեցիկ չէ մեղավորի շուրթերին (Սիրաք 15:9): Մարդն արարվել է բարին արարելու համար, այսինքն՝ սրբության, հավատարմության, ճշմարտության, սիրո, ողորմածության, անձնազոհության, քաջության, ժուժկալության, եկեղեցու և հայրենիքի բազմազան կարիքներին ծառայելու համար: Եկեղեցու և հասարակության անդամը լինելով՝ մարդ կոչված է հավատարմորեն ծառայելու թե՛ եկեղեցուն և թե՛ հայրենիքին: Զոհողությունը, հանուն մերձավորի բարօրության, կյանքի պարգևի դիմաց լավագույն փառաբանությունն է Տիրոջն ուղղված, որ դրսևորվում է ոչ միայն խոսքով, այլ նաև գործով:

Ապրիլի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Կոստանյան Արաքսյային (44 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Մարգարյանի նախաձեռնությամբ տրամադրել էր համայնքի անդամ Ալին Զաֆիրյանը՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Արա Զաֆիրյանի: Արաքսյան իր դստեր հետ բնակվում է Շիրակի մարզի Անի համայնքի գ. Քարաբերդ, փ. 5, տ. 6 հասցեում: Արաքսյայի որդին՝ Գարիկ Մարգարյանը (22 տ.)՝ որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և զոհվել է Իշխանաձորում՝ հոկտեմբերի 22-ին: Զոհված հերոսի մայրն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

20.04.22

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․