25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ, եգիպտական անապատում ապրող ծերունի ճգնավորի մոտ մի մանկիկի բերեցին, որպեսզի հայրենական հավատի մեջ նրան դաստիարակելու համար օրհնություն ստանան:
Եվ հարցրեցին ծերունուն.
- Աբբա՛, ասա՛ մեզ, երեխային ինչպե՞ս ճիշտ դաստիարակենք ուղղափառ հավատի մեջ:
- Երեխայի տարիքը որքա՞ն է,- հարցրեց ծեր ճգնավորը:
- Ութ ամսական,- պատասխանեցին:
- Դուք ութ ամսով ուշացել եք,- ասաց աբբան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի