3 Դեկտեմբեր, Գշ
Թերթի խմբագիրը կեսօրին ինչ-ինչ պատճառներով չի կարողանում մասնակցել կարևոր գործնական հանդիպմանը և խորհում է, թե այլևս ուշ է իր կամեցած մտահաղացումը իրականացնել ու երեկոյան տխուր մտնում է եկեղեցի, սակայն վճռականորեն որոշում է, որ այսուհետ ամբողջ սրտով, հոգով ու մտքով ամեն ինչ թողնելու է Աստծու կամքին: Այդժամ զգում է, որ ինչ-որ մեկն իր կողքին է կանգնած և ասում է.
- Երբ մենք Աստծուն ենք վստահում, երբեք որևէ բան ուշ չէ իրականացնելու համար, որովհետև Աստված հավիտենական է և Նրա հետ հաղորդակցության մեջ չկա ուշ կամ շուտ հասկացություններ, այլ անսահմանություն և մշտապես նոր հնարավորություններ և լուսավոր հեռանկարներ, հատկապես մեր հավիտենական փրկության հարցում:
Խմբագիրը թեքվում է և տեսնում այն գործարարին, ում հետ անչափ ցանկանում էր կեսօրին հանդիպել, ով նույնպես որոշել էր երեկոյան եկեղեցի մտնել:
Գործարարը ժպտում է և շարունակում.
- Հիշի՛ր, թե ինչպես Աբրահամը ծեր տարիքում որդի ունեցավ կամ Մովսեսը ութսուն տարեկանից հետո մի ամբողջ ժողովուրդ առաջնորդեց կամ էլ խաչված, մեռնող ավազակը վայրկյանների ընթացքում հավիտենական փրկություն ունեցավ: Իսկ այժմ գնանք և քննարկենք այն, ինչի համար ցանկանում էինք հանդիպել այսօր...
Հովհաննես Մանուկյան