23 Նոյեմբեր, Շբ
Մի մարդ Սոկրատեսին հարցրեց.
- Գիտե՞ս, թե ընկերդ ինձ ինչ ասաց քո մասին:
- Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ երեք մաղով մաղիր այն, ինչ պատրաստվում ես ասել:
- Երեք մաղո՞վ:
- Նախքան որևէ բան ասելը, պետք է երեք անգամ մաղել այն: Նախ ճշմարտության մաղով: Վստա՞հ ես, որ ասածդ ճշմարտություն է:
- Ոչ, ես ուղղակի լսել եմ այդ մասին:
- Ուրեմն չգիտես, ճիշտ է դա, թե ոչ: Այդ դեպքում երկրորդ՝ բարության մաղով անցկացնեք: Որևէ լավ բա՞ն ես ուզում ընկերոջս մասին ասել:
- Ոչ, ընդհակառակը:
- Ուրեմն, պատրաստվում ես ինչ-որ վատ բան ասել նրա մասին, բայց նույնիսկ վստահ չես, որ դա ճշմարտություն է: Երրորդ մաղը փորձենք՝ օգուտինը: Այդքան անհրաժե՞շտ է, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես ասել:
- Ոչ, դրանում անհրաժեշտություն չկա:
- Այսպիսով,- եզրակացրեց Սոկրատեսը,- ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն, ոչ էլ օգուտ կա նրանում, ինչ ուզում ես ասել: Այդ դեպքում ինչո՞ւ ասել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի