Երկսայրի սուրը

Մի անգամ փոքրիկ երեխան չափից ավելի չարաճճիություն արեց: Վազվզում էր ամբողջ տնով, մեկ մի իրն էր քաշում, մեկ՝ մյուսը շուռ տալիս: Մայրը, համբերությունը կորցնելով, բղավեց.

- Ախ ե՞րբ պիտի հանդարտվես, անիծյա՛լ: Ոտք ու ձեռքդ չորանան:

Տարիներ անցան: Բնականաբար մոռացան այդ դեպքի մասին: Երեխան մեծացավ ու մի վայելչակազմ երիտասարդ դարձավ: Շրջապատում բոլորը հիանում էին նրանով: Սակայն մի օր ավտովթարի ենթարկվեց: Միայն բժիշկներին է հայտնի, թե հատկապես ինչը վնասվեց, սակայն այդ դեպքից հետո նրա ձեռքերն ու ոտքերը կաթվածի ենթարկվեցին: Եվ այնպես, որ այլևս անհնար էր որևէ կերպ օգնել նրան: Իսկ ինչպես օգնես, եթե այդքան հզոր է ուժը մայրական աղոթքի: Կամ անեծքի…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

03.06.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․