Երկու դյուցազուն

Մի դյուցազուն էր դաշտի միջով ընթանում: Սաղավարտ, զրահ, վահան, նիզակ, գուրզ, թուրն էլ պատյանում դրած…  Դիմացից մի ծեր վանական էր ընդառաջ գալիս: Մաշված թասակը գլխին, հագին՝ կարկատած կապա, ձեռքին էլ՝ համրիչ:

- Ողջո՛ւյն քեզ, ազնի՛վ Հայր:

- Դու էլ ողջ եղիր, որդյա՛կ: Դեպի ո՞ւր ես ուղևորվում:

- Ռազմի դաշտ: Իսկ դո՞ւ:

- Իսկ ես արդեն իսկ պատերազմի մեջ եմ: Քո պես կարիք չունեմ այն փնտրելու:

Երկու դյուցազուններն ըմբռնումով միմյանց նայեցին: Եվ շտապեցին հայրենիքը փրկել երևելի ու աներևույթ թշնամուց:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

18.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․