12 Հոկտեմբեր, Շբ
Ծնվել է 1951 թվականին, Երևան քաղաքում։
1970-1976թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանում:
1977-1979թթ. աշխատել է Երևանի Սպանդարյան շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։
1979թ. փոխադրվել է աշխատելու ՀԽՍՀ Արդարադատության նախարարություն՝ որպես դատական մարմինների վարչության խորհրդատու:
1981-1983թթ. աշխատել է ՀԽՍՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։
1983-1991թթ. աշխատել է որպես Բաղրամյանի շրջանի ժողդատարանի դատավոր:
1991-1998թթ. հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավոր։
1998թ.-ից աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում՝ որպես ավագ դատախազ։
2003թ.-ից զբաղեցրել է ՀՀ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի պետի պաշտոնը:
2007թ.-ից զբաղեցրել է ՀՀ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական, վիճակագրության և վերլուծության վարչության պետի պաշտոնը։
2008թ.-ից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Համատեղության կարգով աշխատել է Երևանի Հիդրոմելիորատիվ տեխնիկումում, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Երևանի տնտեսաիրավագիտական ինստիտուտում, դասավանդել իրավունքի հիմունքներ, քրեական, քրեական դատավարության իրավունք առարկաները։
«Քրեական իրավունքի հիմունքներ» առարկան դասավանդել է դատաիրավական բարեփոխումների ծրագրով նախատեսված դատավորների և դատախազների համալրման կադրերի դասընթացներում, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, դատավորների որակավորման դասընթացներում։
2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2014թ.-ի հոկտեմբերի 15-ին ընտրվել է ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու ատենապետ: