Մի վանահայր, տարին մեկ անգամ, Անտիոք էր գնում՝ քարոզելու: Եվ ամեն անգամ մեծ ժողովուրդ էր հավաքվում նրան լսելու համար: Մի անգամ եղբայրներից մեկը նրան հարցրեց.
- Հա՛յր, քեզ շրջապատող այսքան ժողովրդին տեսնելով սին փառքը քեզ չի՞ գայթակղեցնում:
- Ո՛չ, եղբա՛յր,- պատասխանեց Հայրը,- կարծում եմ, եթե ինձ գլխատելիս լինեին՝ ավելի շատ մարդ կհավաքվեր…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի