Հացթուխը

Մի երկրում սով է ընկնում, բայց բարեպաշտ թագավորն իր ամբարները բացում է և մարդկանց ցորեն բաժանում:

Մի հացթուխը ևս գալիս է ու ասում.

-Հավատում եմ, որ բարեգործ թագավոր ես ու պատրաստ եմ ընդմիշտ ծառայել, միայն թե ինձ էլ իմ բաժինը ցորենը հանիր :

Թագավորը զարմացած հարցնում է նրան.

-Ինչո՞ւ ես մի փոքր կուժ բերել ցորեն տանելու համար:

Սա պատասխանում է.

-Քանի որ այն շատ եմ սիրում:

Անցնում է մեկ օր, և այս մարդն աղաղակելով նորից է գալիս ու ցորեն խնդրում.

Թագավորը զարմացած հարցնում է.

- Ինչո՞ւ ես այս անգամ էլ փոքր դույլ բերել:

Հացթուխը պատասխանում է.

-Քանի որ այն շատ եմ սիրում:

Թագավորը խորհում է և խորհուրդ տալիս.

-Հաջորդ անգամ, երբ գաս, քեզ հետ մի պարկ բեր, որպեսզի քեզ տրված ցորենը երկար ժամանակ բավարար լինի:

Մի քանի օր անց այս մարդը թախանձագին աղաղակելով  գալիս է ու ասում.

-Քո բաշխած ցորենը շատ քիչ է ինձ համար: Ահա բերել եմ իմ պարկը:

Թագավորն ապշած հարցնում է.

-Մի՞թե այս փոքրիկ տոպրակը քո ընտանիքին կբավարարի: Քեզ ասացի պարկ կվերցնես, բայց դու տոպրակ ես բերել:

Հացթուխն արդարանում է.

- Ես միշտ փոքր իրերն եմ սիրում, ինչ էլ, որ ասես, դրա փոքրն եմ ընտրում ու բերում:

Թագավորը պատասխանում է.

-Արդ, այս դեպքում, ինչո՞ւ ես աղաղակում ու ինձանից բողոքում:

 

Եթե մարդու բնավորության, արարքների, կենցաղավարության մեջ փոփոխություն չի լինում, նրա հավատքն անպտուղ է դառնում և ստանում է այնքան, որքանով իր գործուն հավատքի շրջանակն է լինում :

 
Հովհաննես Մանուկյան
24.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․