Հայր Թեոդորոսն ասաց. «Հանդարտությունը բարի է, քանզի իմաստուն մարդը հանդարտ է: Իսկապես մեծ կարևորություն ունի կրոնավորի հանդարտությունը, հատկապես՝ եթե նա երիտասարդ է: Նաև ա՛յս պետք է իմանալ. եթե մեկը սկսում է հանդարտվել, դևերը ավելի շատ են կռվում նրա հետ և բերում են նրա վրա ձանձրույթ, նրա մարմինն ու հոգին ծանրացնում են կարճամտությամբ, տկարություններով և հիվանդություններով, թուլացնում ու անգործունյա են դարձնում ձեռքերն ու բոլոր անդամները, վերացնում են նրա զորությունը, նրան խորհուրդներ են ներշնչում, թե` տկար ես և չես կարող աղոթել, ննջի՛ր և հանգստացի՛ր: Սակայն եթե գիտակցի, որ այս ամենը թշնամու հարուցած պատրանքներն են, այս ամենը շատ արագ կանցնի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016