Հաճախ մարդը շատ բարիք է գործում, բայց սատանան չնչին հարցերի վերաբերյալ մանրախնդիր հաշվենկատություն է դնում նրա սրտում, որպեսզի նրանից հափշտակի Աստծո այն պարգևը, որին արժանի էր իր բարի գործերի համար:
Մի անգամ, մի վանական հյուր գնաց իր ծանոթ քահանային, ով հայտնի էր իր ողորմություններով: Եվ մի այրի կին եկավ նրա մոտ ու մի քիչ ցորեն խնդրեց նրանից:
- Գնա դույլը բեր, կլցնեմ, կտամ,- պատասխանեց քահանան:
Կինն այդպես էլ վարվեց: Ձեռքով դույլը չափելով՝ քահանան ասաց.
- Շատ մեծն ես բերել:
Այս խոսքերն այրուն ստիպեցին կարմրել: Երբ նա դուրս եկավ, ծեր վանականը հարցրեց.
- Այդ ցորենը պարտքո՞վ տվեցիր, թե՞ անհատույց:
- Անհատույց,- պատասխանեց նա:
- Այդ դեպքում ինչո՞ւ քեզ թույլ տվեցիր այդքան մանրախնդիր լինել ու ամաչեցնել այրուն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի