22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Հարուստ ֆերմերի աղոթքը

Մի հարուստ ֆերմեր, որի ամբարները պայթում էին ցորենի պաշարներից, հաճախ արտասանում էր իր համար սովորություն դարձած աղոթքը «կարիքի մեջ գտնվող աղքատների համար»:

Աղոթելիս նա միշտ հետևյալ խնդրանքն էր կցում դրան. «Տ՛եր Աստված, հիշիր աղքատներին ու սովյալներին և լրացրու նրանց կարիքները»:

Իսկ ինքը ոչ ոքի չէր օգնում և միայն սպասում էր, որ այդ ամենն Աստված անի: Մի անգամ, երբ նա կրկին նույնկերպ աղոթեց, նրա որդին ասաց.

- Կարո՞ղ եմ ամբարներում գտնվող ցորենի կեսը վերցնել:

Հայրը զարմանքով հարցրեց.

- Ինչի՞դ է պետք: Ի՞նչ պիտի անես դրանով:

- Քո աղոթքին կպատասխանեմ,- ասաց որդին:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

04.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․