Աստծու հրեշտակը փայտահատին ցույց է տալիս մի կիսաչորացած այգի և հեռանում: Փայտահատը վերցնում է իր սիրելի սղոցը և մեծ եռանդով հերթով կտրում բոլոր ծառերը` այգու վերջում թողնելով մի տանձենի, որովհետև զգուշանում է դրան մոտենալ: Մեկ տարի անց հրեշտակը նորից այցելում և տեսնում է փայտահատին, որը ծառի մի կոճղի վրա վհատված նստած էր, իսկ այգու վերջում արջերը տանձենու մոտ հավաքում էին տանձերը և ուտում:
Փայտահատն ասում է.
- Ես Աստծուն խնդրում էի, որ ինձ մի այգի նվիրեր, որով իմ ապրուստը կարողանայի հոգալ, բայց ինձ այս կիսաչորացած ծառերով լի այգին տվեց, իսկ տանձենուն էլ չեմ համարձակվում մոտենալ և դրա պտուղները հավաքել, քանի որ արջերը թույլ չեն տալիս:
Հրեշտակը պատասխանում է.
- Այդպես էլ Աստծուն չհասկացար... ինչը քո ուժերի չափով է, իրականացրո՛ւ, իսկ ինչը ուժերիցդ վեր է, Աստծո՛ւն վստահիր, և Նա կիրականացնի: Սակայն դու այս կիսաչորացած ծառերը ջրելու փոխարեն հատ առ հատ կտրեցիր և որպես վառելափայտ վաճառեցիր: Եթե Աստծուն վստահեիր և այդ ծառերը ջրեիր, Տերն ուժ կտար նրանց և կաճեցներ, որ պտուղ տային: Իսկ արջերը քեզ թույլ չտվեցին տանձենուն մոտենալ, որ դա էլ չկտրեիր, և հիմա եկել են ու դրա պտուղներն են քաղում, քանի որ այս կենդանիները Աստծուն շատ ավելի վստահեցին, քան դու, որ սղոցին ապավինեցիր:
Հովհաննես Մանուկյան