Հավատակից ճամփորդների ուրախությունը

Հավատի ճանապարհով ընթացող հավատակից ճամփորդներն ամեն անգամ ուրախություն են ապրում և գոհանում Տիրոջից, երբ կյանքի են կոչում կյանք պարգևող սիրո պատվիրանը: Սիրո առաքելությամբ ապրող անձի համար հստակ է այն, որ ապրել՝ նշանակում է սիրել, իսկ ապրել առանց սիրո՝ նշանակում է «մահանալ»: Տերը կամենում է, որ Իր արարածները կյանք ունենան, ուստի Սուրբ Գրքի միջոցով բազմիցս հորդորում է ապրել սիրո մեջ. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի զավակներ, և շարժվեցե՛ք սիրով, ինչպես որ Քրիստոսը սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն՝ որպես անուշահոտ ընծա և զոհ» (Եփեսացիներ 5:1-3):

Հունիսի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պետրոսյան Սամվելին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սամվելը 2-րդ խմբի հաշմանդամ է, չի աշխատում, նա իր մոր և հաշմանդամ տատիկի հետ բնակվում է Վերին Զեյթունի Ռայնիսի 1/16 հասցեում: Պետրոսյան ընտանիքում միայն Սամվելի մայրն է աշխատում, բայց նրա աշխատավարձն ու թոշակների գումարները չեն բավարարում ընթացիկ բուժումների և ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար: Սամվելն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

«Ինչ ընդունակություններ, որ Աստված քեզ տվել է, օգտագործիր դրանք աղքատներին օգնելու համար, որպեսզի չդատապարտվենք սիրո պակասության և անգթության համար»,- ասել է Ս. Եփրեմ Ասորին:

 

Կարինե Սուգիկյան

07.06.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․