23 Նոյեմբեր, Շբ
Մի երիտասարդ վանական իր ծերի հետ քայլում էր ծովափին և զանազան հարցեր տալիս նրան: Իրականում նա ամենից շատ ուզում էր իմանալ, թե ծերն ինչ էր մտածում իր հավատի ամրության մասին և արդյո՞ք նրան համարում էր իր լավագույն աշակերտը: Քանի որ միայն նրան էր ծերն իր հետ վերցրել հեռավոր ճամփորդության և նրանք ողջ օրն, առանց հանգստի, ճանապարհին էին անցկացրել…
- Աբբա՛, շատ ծարավ եմ,- ասաց աշակերտը:
Ծերը կանգ առավ, աղոթեց և ասաց.
- Ծովից խմիր:
Աշակերտը հնազանդորեն մի բուռ ջուր վերցրեց ծովից և իրեն հազիվ զսպեց, որ ուրախությունից չճչա. ծովի ջուրը աղի կամ դառը չէր, այլ աղբյուրի ջրի պես քաղցր էր: Նա արագորեն իր մոտ եղած անոթը հանեց, որպեսզի հրաշալի ջրով լցնի այն և պահի ճանապարհին խմելու համար, եթե կրկին ծարավի:
- Ի՞նչ ես անում,- զարմացավ ծերը:- Կասկածո՞ւմ ես, որ Աստված ոչ միայն այստեղ է, այլև ամենուր:
Աշակերտը կրկին խմեց իր անոթից և իսկույն թքեց, քանի որ այն բոլորովին պիտանի չէ խմելու համար:
- Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, առայժմ քո հավատի խորությունը կարելի է չափել մի կում ջրով,- ասաց ծերը՝ միանգամից պատասխանելով նրա բոլոր հարցերին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի