Հին վառարանը

Ջեռուցման նոր մարտկոցը հին վառարանին պատմեց, թե մարդիկ ինչ հեշտ են այժմ իր շնորհիվ ապրում:

- Ո՛չ փայտ կոտրելու կարիք կա, ո՛չ վառարան, այսինքն՝ ներիր, քեզ վառելու կարիք: Եվ դա ոչ միայն շնորհիվ ինձ: Տներում այժմ բնական գազ կա, էլեկտրականություն, խոհանոցային կոմբայններ, լվացքի մեքենաներ: Եթե առաջ տնային տնտեսուհին ստիպված էր մի ամբողջ, կամ էլ երկու-երեք օր վատնել այդ գործերի վրա, ապա այժմ մի ժամում անում է:

- Ի՜նչ լավ է,- ուրախացավ վառարանը:- Իսկ մնացած ազատ ժամանակը մարդիկ ինչի՞ վրա են ծախսում:

- Դե՜, շատ բաներ են անում,- սկսեց թվել մարտկոցը,- ավելի երկար են քնում, հյուր են գնում, զվարճանքի կենտրոններ, իսկ գլխավորը՝ հեռուստացույց են նայում:

- Ափսո՜ս,- տխրեց հին վառարանը:- Իսկ մեր ժամանակ, եթե ազատ ժամանակ էր լինում, մարդիկ աղոթում էին, բարիք գործում ու եկեղեցի գնում:

Եվ այլևս չցանկացավ մարտկոցից լսել ժամանակակից կյանքի նորությունները:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

25.02.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․