Մի գյուղացի Աստծուն խնդրում է, որ օգնի իրեն, որպեսզի հասնի մոտակա քաղաքը, որը 10 կիլոմետր հեռու է լինում և առավոտյան նստում է ճանապարհի մոտ գտնվող մի ծառի կոճղի վրա ու սպասում: Այդպես համարյա մինչև երեկո սպասում է, այնուհետև հիասթափված սկսում է ճամփա ընկնել, որպեսզի հասնի մոտակա քաղաքը: Քայլելով անցնում է 5 կիլոմետր և հոգնում է: Հեռվում նկատում է մի կառք ու կառապանի և ուրախանում է: Բայց կառապանն էլ սրտնեղած ասում է.
- Աստծուն խնդրեցի, որ ինձ աջակցի, որպեսզի որևէ մեկի համար մի բարի գործ կատարեմ և նրան քաղաք հասցնեմ ու առավոտվանից կառքի մեջ նստած սպասում էի, ապա տեսա երեկո է և կառքով եկա ու այստեղ հասա:
Այդ պահին մի փոստատար է անցում և ասում.
-Ո՛վ անմիտներ, ամեն մեկդ նստել ու սպասում էիք բախտին. ամեն մեկդ ձեր հինգ կիլոմետրն անցեք՝ գործեք այնքան, որքան կարող եք, մնացյալն արդեն Աստված կկարգավորի…
Հովհաննես Մանուկյան