Հնարավո՞ր է ծովը դատարկել

Ըստ ավանդության, երբ սուրբ Օգոստինոսը, Սուրբ Երրորդության խորհրդի մասին մտորելով, զբոսնում էր ծովափին՝ մի տղայի տեսավ, ով փոս էր փորել ավազի մեջ և ծովախեցիով ծովից ջուրը վերցնելով՝ լցնում էր դրա մեջ: Երանելի Օգոստինոսը հարցրեց, թե ինչու է այդպես անում: Տղան պատասխանեց.

- Ուզում եմ ողջ ծովն այս փոսի մեջ դատարկել:

Օգոստինոսը քմծիծաղելով ասաց, որ դա անհնար է:

- Իսկ դու ինչպե՞ս ես փորձում Տիրոջ անսպառելի խորհուրդը քո խելքով սպառել,- ասաց տղան ու անհետացավ:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

27.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․